Հանրային քննարկման հրավեր
2016-06-17
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում ՀՀ գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարաբերությունները կանոնակարգող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագծի համապատասխան դրույթները:
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները, առարկությունները և դիտողությունները կարող են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` թղթային կամ էլեկտրոնային եղանակով (agro@minagro.am էլեկտրոնային փոստի հասցեով) մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը: