Վարչապետն ընդունել է Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին

2016-04-21

govՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Կառավարության ղեկավարը լսել է խաղողագործների բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումների շարունակական հետաձգմանը:

 

Հանդիպման արդյունքում ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկատարի խաղողագործների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:

 

Խաղողագործները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելու և իրենց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու համար:

 

Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայք

 

 

 

 

Տպել