Նախնական տեղեկություններ հանրապետության տարածքում 2016թ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին

2016-03-18

no_pic5Ս.թ. մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական  դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը:

 

Արարատի մարզ  

 

Արարատի տարածաշրջան  -  նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի  վնասվածություն

Արտաշատի տարածաշրջան  – առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն

Մասիսի տարածաշրջան – մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին  հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:

 

Արմավիրի մարզ

 

Էջմիածնի տարածաշրջան – ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում):

Արմավիրի տարածաշրջան  –  ուժեղ վնասվածություն:

Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ – ուժեղ վնասվածություն:

 

Վայոց ձորի մարզ

 

Եղեգնաձորի տարածաշրջան – Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն:

Վայքի տարածաշրջան– հիմնականում վնասներ չեն գրանցվել:

 

Սյունիքի մարզ

 

Մեղրու տարածաշրջան – գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան:

 

Տավուշի մարզ – էական վնասներ չեն արձանագրվել:

 

  Ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:

 Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2…-5 աստիճան, գետնի մակերևույթին` -3… -6 աստիճան ցուրտ, ուստի հետագա օրերի ընթացքում չի բացառվում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:  

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել