ՀՀ գյուղատնտեսության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

2016-02-16

Սերգո-ԿարապետյանՀայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հրավերով եռօրյա այցով մեկնել է Նյու-Դելի:

 

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին:  

 

Այցի հիմնական նպատակն է քննարկել հայկական կոնյակը և գինին հնդկական շուկա արտահանելու հնարավորությունները, ինչպես նաև Հնդկաստանից գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցը:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ոլորտի մի շարք կազմակերպությունների, այդ թվում` ոգելից խմիչքներ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, կայցելի  Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել