ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ

2016-02-24

1 (1)ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազորդեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին` Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

 

Բարձր գնահատելով Թենգիզ Շարմանաշվիլիի գործունեությունը մեր երկրում` Սերգո Կարապետյանը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հատկապես ագրարային ոլորտում դինամիկ զարգացում են ունեցել:

 

«Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցությունն ավելի է ակտիվացել: Վրաստանը մեր ամենամտերիմ գործընկերներից է, և ես վստահ եմ, որ այս բարեկամական հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

 Հաշվի առնելով երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում համանման գերակայությունների առկայությունը, այդ թվում` կոոպերատիվների ստեղծումն և նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով և երկկողմ փորձի փոխանակման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ լուծում գտնե :

 

Դեսպան Շարմանաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին և նախարարության աշխատակազմին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

 

Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով Թենգիզ Շարմանաշվիլիին իր գործունեության ընթացքում հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ ներդրած ջանքերի համար` նախարար Կարապետյանը նորանոր աշխատանքային հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել