Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ 774 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել

2016-01-18

fotoՀունվարի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ  արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539 տոննայի դիմաց:

 

Այդ թվում` արտահանվել է 259 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0 տոննայի դիմաց, 197 տոննա լոլիկ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տոննայի դիմաց, 294 տոննա կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 տոննայի դիմաց, 76 տոննա կանաչի՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 տոննայի դիմաց:

 

 Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է  նաև  184  տոննա խնձոր` նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց, 135 տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 116 տոննայի դիմաց։

 

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա։

Տպել