ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին
2015-11-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի և համակարգի կառույցների աշխատակիցների հետ միասին այսօր Երևանում մասնակցել է համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին:
Կազմակերպված ծառատունկի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Նոյեմբերյանի անտառտնտեսության տնկարանից Երևանի քաղաքապետարանին հատկացրել է շուրջ 5000 տարբեր ծառատեսակների տնկիներ:
Նախարարության աշխատակիցները ծառեր են տնկել մայրաքաղաքի Հաղթանակ զբոսայգու և Նոր Նորք համայնքի տարածքներում:
Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառ, որում իրենց արտադրանքն են ներկայացրել 150 գյուղացիական տնտեսություններ: Նախարարը շրջել է տոնավաճառի տաղավարներով և զրուցել գյուղացիների հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին