Օպերատիվ տվյալներով արտադրվել է 276 հազար տոննա խաղող

2015-10-13

 

11225186_962276000478135_5479429034702164848_oՕպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015  թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000  տոննայի դիմաց։

 

Հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000  տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։

 

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է  6400 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։

 

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել