Քննարկվել են խաղողի մթերման հետ կապված հարցեր

2015-10-06

no_pic5ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության Մասիսի մթերման կայան , որտեղ հանդիպում է ունեցել ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և խաղողագործների հետ։

 

 

Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խաղողագործների հետ հանդիպման ժամանակ տրված խոստումը կիրականացվի։

 

 

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերությունը իրականացնում է խաղողի մթերման աշխատանքներ Արմավիրի, Արարատի և Տավուշի մասնաճյուղերում։ Որպեսզի մեծ կուտակումներ չառաջանան գործարանների մոտ, Գագիկ Ծառուկյանն առաջարկել է խաղողագործներին 1-2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել, որպեսզի հնարավոր լինի մթերել արդեն իսկ քաղված խաղողի բերքը, քանի որ քաղված բերքն օրեցօր որակազրկվում է և ընկերությունը չի կարող մթերել այդ խաղողը։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այսօր Արարատի և Արմավիրի մարզերում կայացած հանդիպումների ժամանակ ևս հորդորել է, 1-2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել, որպեսզի բերքը չորակազրկվի և ընկերությունները կարողանան մթերել այն։

 

Գագիկ Ծառուկյանը միաժամանակ տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն այսուհետև ևս կշարունակվեն։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել