Հոկտեմբերի 18-ը գյուղատնտեսության աշխատողի օրն է

2015-10-15

12011 թվականից սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 3-րդ կիրակին մեր երկրում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:

 

Տոնին ընդառաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ այս տարի նույնպես կանցկացվեն մի շարք միջոցառումներ:

 

Հոկտեմբերի 16-18-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ.Հակոբյան 3) տեղի կունենա  «ArmProd EXPO» միջազգային մասնագիտացված ցուցահանդես, որին կմասնակցեն ավելի քան 80 ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

 

Ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 16-ին կանցկացվի նաև «Հայագրոֆորում» համաժողովը:

 

Հոկտեմբերի 17-ին «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում  տեղի կունենա գինեգործության  թեմայով սեմինար՝ Չիլիից ժամանած փորձագետների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումները կամփոփվեն  նույն օրը` ժամը 18։00-ին,   «Կարապի լճի» հարակից տարածքում տեղի ունենալիք համերգային ծրագրով:

 

Միջոցառումների  գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը,  գործընկերը՝  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  բանկը։

 

 

Սիրով հրավիրում և  սպասում ենք բոլորին:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել