ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2015/10/29
Համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում (չի բացառում նաև ցրտահարության վտանգը), իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից -3օ ցուրտ: Հանրապետության բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ:
Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին