Ի գիտություն ներմուծողների

2015-10-07

kombaynՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ 2016 թվականին ՀՀ տարածք երրորդ երկրներից հատիկային բերքի հավաքման կոմբայններ և կոմբայնների մոդուլներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` ներկրողների ցանկում ընդգրկվելու և մեկանգամյա ներմուծման լիցենզիա ստանալու համար:

 

Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված ներմուծման թույլատրելի ծավալներին համապատասխան: 2016 թվականի համար թույլատրելի ծավալը սահմանված է 11 միավոր:

 

Հայաստանի Հանրապետության տարածք հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1488-Ն որոշմամբ:

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալություն հետևյալ հեռախոսահամարով` 011 23-55-02:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել