Աշնանացան ցորենի մշակության ագրոտեխնիկան
2015/08/20
Lավագույն նախորդների ընտրությունը բարձր ու կայուն բերքի ստացման հիմնական պայմաններից մեկն է: Անջրդի երկրագործության և մթնոլորտային տեղումներով աղքատ պայմաններում լավագույն նախորդը հանդիսանում է սև ցելը, որը հնարավորություն է տալիս վարելաշերտում կուտակել ու պահպանել խոնավությունը և պայքարել մոլախոտերի դեմ: Թեք տարածքներում հողատարման և մակերեսային ջրերի հոսքի դեմ պայքարելու նպատակով կիրառվում է զբաղեցրած ցել` օգտագործելով որևէ չորադիմացկուն բակլազգի բույս /ոսպ, սիսեռ, վիկ /: Անջրդի այն շրջաններում, ուր ձյան շերտը բարակ է , լավ նախորդ է համարվում կուլիսային ցելը /արևածաղկի, եգիպտացորենի օգտագործմամբ/, որը հնարավորություն է տալիս առավելագույն չափով օգտագործելու ձմռան տեղումները: Լավ նախորդներ են հանդիսանում նաև թիթեռնածաղկավոր բազմամյա խոտաբույսերը /առվույտ, կորնգան/ և շարահերկ մշակաբույսերը /կարտոֆիլ, եգիպտացորեն/:
Հողի նախապատրաստումը
Նախքան աշխատանքներն սկսելը անհրաժեշտության դեպքում կատարվում է քարհավաք: Աշնանացան ցորենը շատ զգայուն է վարի խորության նկատմամբ: Դաշտը զբաղեցնող մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո պետք է կատարել խոզանի երեսվար` 78 սմ խորությամբ: Եթե դաշտում տարածված են կոճղարմատավոր մոլախոտեր` երեսվարը կատարվում է 812 սմ խորությամբ: 23 շաբաթ անց նախագութանիկավոր գութաններով
կատարվում է խոր վար` 2730 սմ, գարնանը դաշտը փոցխվում է զիգզագաձև փոցխով: Հնարավորության դեպքում 2025 օր անց` ծլած մոլախոտերի դեմ պայքարելու նպատակով, կատարել փխրեցում փոցխում:
Սերմացուի նախապատրաստումը
Սերմացուն պետք է ունենա որակական բարձր ցուցանիշներ /զերծ լինի խառնուրդներից, վարակված չլինի հիվանդություններով, ունենա ծլման բարձր էներգիա/ : Խորհուրդ է տրվում ցանք կատարել 95%ից ոչ պակաս ծլունակություն ունեցող, առաջին կամ երկրորդ դասի, պարտադիր ախտահանված սերմացուներով:Սերմացուն պետք է մաքրել սերմնազտիչ մեքենաներով, դրանց բացակայության դեպքում կարելի է օգտագործել քամհար տեսակավորիչ:
Ցանքի ժամկետները, նորման, խորությունը և բույսերի թիվը
Ցանքի ժամկետները որոշելիս պետք է հաշվի առնել, որ մինչև սառնամանիքների սկսվելը բույսերը պետք է լրիվ թփակալվեն, այսինքն` ցանքը պետք է կատարել կայուն ցրտերի վրա հասնելուց 5560 օր առաջ, լեռնային շրջաներում` օգոստոսի վերջին տասնօրյակում, կամ մինչև սեպտեմբերի 15ը, նախալեռնային գոտում` սեպտեմբերի 23րդ, իսկ Արարատյան հարթավայրում` հոկտեմբերի 1ին – 2րդ տասնօրյակներում: Ցանքի նորման 1 հաի
հաշվով կազմում է 280320 կգ, կամ` 6.57.0 մլն. ծլունակ հատիկ/հա: Ցանքը կատարվում է սովորական շարքային ձևով` 15 սմ միջշարային տարածությունով ՍԶ 3.6, կամ նեղաշար` 7.5 սմ ՍԶՈՒ 3.6 շարքացաններով: Թեթև փխրուն հողերում ցանքը կատարվում է 68 սմ, իսկ ծանր հողերում` 56 սմ խորությամբ:
Ոռոգումը
Ոռոգվող հողերում աշնանացանը ջրում են բույսերի խողովակալման, հասկակալման և հատիկալիցքի փուլերում: Առատ տեղումների դեպքում աշնանացանը կարելի է չջրել: Ջրումների թիվն Արարատյան հարթավայրում կազմում է 36, նախալեռնային շրջաններում` 35, լեռնային շրջաններում 24 անգամ: Ջրումները կատարվում են կորիներով` մեծ թեքություններում, մարգերով` հարթ կամ փոքր թեքություններում, ակոսներով և անձրևացմամբ:
Ջրման նորման կախված հողային պայմաններից կազմում է 600900 մ/ հա:
Պարարտացումը
Պարարտանյութերի կիրառումը բարձրացնում է ծլունակությունը, ուժեղացնում` թփակալումը, ձմեռադիմացկունությունը, դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ, մեծացնում է հասկերը և հատիկները, ավելացնում հասկում հատիկների քանակն ու կշիռը, լավացնում հատիկի քիմիական բաղադրությունը, բարձրացնում բերքատվությունը: Աշնանացանը պարարտացնում են երեք եղանակով` հիմնական պարարտացում –
կիրառվում է հողի հիմնական և նախացանքային մշակության ժամանակ, շարային կամ ցանքակից, երբ պարարտանյութերը հող են մտցվում ցանքի ժամանակ` հատիկի հետ միասին և սնուցում, երբ պարարտանյութը տրվում է բույսերի աճման ժամանակ, որպես լրացուցիչ սնունդ: Նշված եղանակները մեկը մյուսին չեն կարող փոխարինել, նրանք լրացնում են իրար: Օրգանական պարարտանյութի (գոմաղբ) օգտագործման հնարավորության դեպքում պետք է այն հող մտցնել հանքային պարարտանյութերի հետ` մինչև 3040 տ/հա նորմայով: Հանքային պարարտանյութերը հող են մտցնում 1 հաի հաշվով N 90, P 60, K 60 կգ ազդող նյութի հաշվով: Ազոտական պարարտանյութերի 1/3 մասը հող են մտցնում աշնանը, 2/3ը գարնանը ձյան հալվելուց և դաշտ դուրս գալու առաջին իսկ հնարավորության դեպքում` սնուցման ձևով: Որպես օրինաչափություն, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերն ամբողջությամբ հող են մտցվում հողի հիմնական մշակության ժամանակ:
Ցանքի խնամքը
Ցանքից անմիջապես հետո կատարում են հողի գլանում /տափանում/: Սա նպաստում է հատիկի արագ, համերաշխ ծլմանը, բույսի ձմեռմանը, կոշտերի փշրմանը, հերկի մակերեսի հարթեցմանը: Որպեսզի հողը չկեղևակալի և ջուրը չգոլորշիանա, տափանումից հետո հողը փոցխում են թեթև փոցխով:
Փոցխումը կատարում են նաև գարնանը, որի նպատակն է հողածածկել սնուցման ժամանակ տրված պարարտանյութը, պահպանել խոնավությունը, նվազեցնել գոլորշիացումը, ծածկել թփակալման հանգույցները, հեռացնել մահացած և վարակված տերևները: Աշնանը ցորենը դանդաղ է աճում` նրան ստվերի տակ է պահում մոլախոտը` օգտագործելով սննդանյութերն ու խոնավությունը: Անհրաժեշտ է կատարել քաղհան կամ կազմակերպել մոլախոտերի դեմ քիմիական պայքարի աշխատանքներ: Պետք է օգտագործել 2.4 Դ Ամինային աղ` 2 կգ/հա , Ֆենագոն`1 կգ/հա , Տրեզոր`11.3 կգ/հա, Տոպիկ`0.5 լ/հա ծախսի նորմաներով: Սրսկումները պետք է կատարել գարնանը, աշնանացան ցորենի թփակալման, երկշաքիլ մոլախոտերի վարդակի փուլերում, կամ, երբ սկսվում է ցողունների արձակումը: Ցանքաշրջանառության ճիշտ կիրառման, ցանքերի նորմալ խտությունը ապահովելու դեպքում մոլախոտերի և հիվանդությունների դեմ պայքարի կարիքը վերանում է, կամ հասցվում նվազագույնի:
Պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ
Տարածված հիվանդություններից են` փոշեմրրիկը, քարամրրիկը, ցողունային, դեղին և գորշ ժանգերը, ալրացողը և արմատային փտումը: Մրրիկային հիվանդությունների դեմ պայքարելու համար կիրառում են ցանքաշրջանառություն կամ օգտագործում Վիտովաքս 23կգ/տ, Դիվիդենտ` 2 լ/տ, Ռաքսիլ` 0,4.լ/տ և ՏՄՏԴ` 2 կգ/տ ծախսի նորմաներով ախտահանիչներ: Ժանգերի և ալրացողի դեմ արդյունավետ են Բայլետոն` 0.51 կգ/հա, Տիլտ` 0.5 լ/հա,
Գաբբար 0,51.0 կգ/հա և Հորիզոն պատրաստուկներով բուժումները` թփակալման փուլում: Արմատային փտման դեմ կիրառում են ցանքաշրջանառություն և սերմերի նախացանքային մշակում` վարակազերծում Դիվիդենտ` 2 կգ/տ, Վիտովաքս, Ֆունդազոլ` 23 կգ/տ, Ռաքսիլ` 0,4.լ/տ պրեպարատներով: Վնասատուներից տարածված են տզրուկաթրթուրը, հացահատիկի բզեզը և հացազգիների լվիճը: Անհրաժեշտ է թփակալման փուլում սրսկել Բուլդոկ 250 գ/հա, Արիվո, Սումի ալֆա` 250 գ/հա, Ցիմբուշ` 150 գ/հա, Կռալ ԽԷ 200 գ/հա պրեպարատներով: Լվիճների դեմ պայքարելու համար, վնասատուների մասսայական բազմացման դեպքում անհրաժեշտ է բույսերի թփակալման կամ հասկակալման փուլերում սրսկել Կարբոֆոս 2 կգ/հա, պրեպարատով: Մկնանման կրծողների դեմ պայքարել Գլիֆտորի` 0.50.7 % և Ցինկֆոսֆիդի 35 % գրավչանյութերով:
Բերքահավաքը
Բերքահավաքը պետք է կատարել սեղմ ժամկետներում, լրիվ հասունացման փուլում ` CK5 ՙՆիվա՚կոմբայնի միջոցով: Բերքահավաքն ուշացնելու դեպքում հատիկները թափվում են հասկերից, որի հետևանքով նկատվում է բերքի զգալի կորուստ: Եթե ցորենը պետք է օգտագործել որպես սերմացու, ապա պահեստավորելուց առաջ այն պետք է չորացնել` խոնավությունը հասցնելով 1314%ի, զտվի /քամհարվի/ և ախտահանվի:
Աղբյուրը` «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ