ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքն արժանացավ ոսկե բանալի մրցանակին
2015-09-28
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կողմից անցկացվող «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության 2015 թվականի արդյունքներով ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական www.minagro.am կայքը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք» անվանակարգում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին` իր խոսքում նշելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեծապես կարևորում է հրապարակային և թափանցիկ գործելաոճը, և այս ուղղությամբ տարվող աշխատանքները կլինեն շարունակական:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին