Արմավիրում նախարարը հետևել է խաղողի մթերումների ընթացքին
2015-09-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող մի շարք գինու և կոնյակի գործարաններ` խաղողի մթերումների գործընթացին անձամբ հետևելու նպատակով:
Նախարարը մասնավորապես եղել է Պռոշյանի կոնյակի և Իջևանի գինու, կոնյակի գործարանների Արմավիրի մասնաճյուղերում, ինչպես նաև «Սամկոն» կոնյակի գործարանում:
Բոլոր ընկերություններում նախարարին հավաստիացրել են, որ խաղողի մթերումների գործընթացը ընթանում է սահուն կերպով, առանց խոչընդոտների, և գյուղացիական տնտեսություններն այս առումով մտահոգություններ չպետք է ունենան:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին