Տեղեկատվություն միջազգային բորսաներում և աշխարհի որոշ երկրներում կաթի, Չեդդեր տեսակի պանրի և ցորենի գների վերաբերյալ
2015-08-25
Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 750 մլն. տոննա կաթ, որից շուրջ 638 մլն. տոննան` կովի։
Միջազգային բորսաներում նկատվել է III կարգի կաթի գների անկում։ NASDAQ բորսայում III կարգի կաթի գինը 2014թ. համեմատ նվազել է շուրջ 10.3%։ Համաձայն կանխատեսումների սպասվում է, որ մինչև տարեվերջ կաթի գինը միջազգային բորսաներում կնվազի 21.5%։
Նվազումը պայմանավորված է յուրաքանչյուր տարի աշխարհում կաթի արտադրության ծավալների 1-2 %-ով ավելացմամբ, ինչի հետևանքով առաջանում է կաթի ավելցուկ։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ԵՄ երկրների դեմ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շարունակումը առաջացրել է կաթնային արտադրանքի ավելցուկ, և ԵՄ երկրները ստիպված են սպառման նոր շուկաներ գտնել։
ԵՄ որոշ երկրներում կաթի գների դինամիկան 2014-2015թթ. հունիս ամսվա դրությամբ։ դրամ/կգ
Ինչպես երևում է, ԵՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՄ երկրներում կաթի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է մինչև 30.9%։ Աղյուսակում նշված ԵՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 173 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 127 դրամ։ Այսպիսով աղյուսակում նշված ԵՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 26.5% կամ 46 դրամ:
Նոր Զելանդիայում կաթի գինը 2015թ. միայն մայիս ամսին նվազել է 5.9%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում այն նվազել է մոտ 42%-ով։ Նմանատիպ իրավիճակ է նաև կաթ արտադրող խոշորագույն երկրներ համարվող Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ Օրինակ, Ավստրալիայում կաթի գինը նվազել է ընդամենը 12%-ով, իսկ ԱՄՆ-ում 11%-ով՝ կազմելով 36,2 ցենտ 1 կգ համար, կամ 173 դրամ։
Կաթի միջազգային գների անկումը իր բացասական ազդեցությունն է թողել նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) երկրների կաթի գների վրա։ ԵՏՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՏՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 165 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 138.5 դրամ։ ԵՏՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 13.75% կամ 26.5 դրամ:
Հայաստանի Հանրապետության հարևան երկրներում նույն պես նկատվում է կաթի գների անկում։ Մասնավորապես, Թուրքիայում 2014թ. համեմատ 2015թ. կաթի գինը նվազել է 9.8% և կազմել է 138 դրամ/կգ։
Պանրի գների վերաբերյալ
Որոշ երկրներում պանրի (Չեդդեր) գները 2014-2015թթ. օգոստոս ամսվա դրությամբ։
Ինչպես երևում է աղյուսակից Չեդդեր տեսակի պանրի գները նույն պես նվազել են։ Նվազման պատճառներից մեկը հադիսանում է կաթի գների անկումը համաշխարհային շուկայում։
Ցորենի գների վերաբերյալ
Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 725 մլն. տոննա ցորեն։
Ցորենի գները միջազգային շուկաներում համաձայն INDEXMUNDI-ի տվյալների։
*INDEXMUNDI-ի տվյալները կազմված են Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա։
Ինչպես երևում է գծապատկերից մեկ տարվա ընթացքում գրանցվել է ցորենի գների անկում։ Մեկ տարվա ընթացքում ցորենի գինը նվազել է շուրջ 14.5%։ 2015թ. հունվար ամսից սկսած ցորենի գնի նվազման պատճառ են հանդիսացել մի շարք կազմակերպությունների կողմից բարձ բերքի վերաբերյալ կատարած կանխատեսումները։
Ռուսաստանի հարավային հատվածում ցորենի գներն աստիճանաբար անկում են ապրել։ Հուլիսի 10-ին արձանագրված գինը -11.1%-ով ցածր է ապրիլի 10-ին արձանագրված գնից։ Գնային նման տատանումը, պայմանավորված է ինչպես 2014թ. աննախադեպ ցորենի բերքով, այնպես էլ Ռուսաստանի կառավարության վարած հատուկ քաղաքականությամբ։ Մասնավորապես, ՌԴ կառավարությունը ընթացիկ տարվա մայիսին որոշում ընդունեց 2015թ. մայիսի 15-ից վերացնել երկրից արտահանվող ցորենի վրա դեռևս նախորդ տարվանից սահմանված մաքսատուրքը, ինչը բնականորեն ևս ազդեց ցորենի գնի իջեցման վրա։ Ներկայումս ռուսաստանյան շուկայում (հարավային հատված) 1 տոննա ցորենի արժեքն է 77748 դրամ (1 ռուբլին = է 6.82 դրամ)։
Աշխարհում ցորենի զգալի մասը համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE և այլն) միջոցով վաճառվում է աշխարհում ցորենի պահանջարկ ունեցող երկրներին։ Այդ բորսաներում 2014թ. համեմատ 2015թ. նույնպես գրանցվել է գների անկում։
Ցորենի գնանշումների դինամիկան համաշխարհային բորսաներում 2014-2015թթ. օգոստոս ամսվա դրությամբ։
CBOT Չիկագո և LIFFE Լոնդոն բորսաներում ցորենի գների դրամային արտահայտությամբ գնաճը պայմանավորված է փոխարծեքի տատանումից։ Միջազգային բորսաներում ապագայում արձանագրվող գների վրա անմիջական ազդեծությունն ունեն նաև մի շարք հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ-ի ՊԳԿ, USDA և այլն) 2016թ. համար կատարված կանխատեսումները։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին