ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2015-08-29

no_pic5Կարտոֆիլի սպասվող բերքի և ներկայիս գների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն բավարարվում է ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում արտահանումների համար։ Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին։

 

Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է  ապրիլ ամսից և ավարտվում հուլիսին։

 

Հանրապետության բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են ուշահաս սորտեր, որոնց մասսայական բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսերից,  իսկ նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի  բերքահավաքն արդեն  մեկնարկել է։

 

Ստացվում է այսպես, որ ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը, որն էլ հանգեցնում է ժամանակավոր գնաճի։

 

Վստահեցնում ենք հանրապետության սպառողներին, որ մինչև սեպտեմբեր ամսվա առաջին կեսը շուկայում աստիճանաբար կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին։

 

Նախարարությունը վերահսկում է իրավիճակը և հավաստիացնում , որ առաջիկայում արդեն կարտոֆիլի շուկայում կդիտվեն դրական փոփոխություններ։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

  

Տպել