ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզի կարկտահարված դաշտեր

2015-08-28

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզի մի շարք համայնքներ` ծանոթանալու օգոստոսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքների կրած վնասներին:

 

Սկզբում նախարարը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է բնական աղետից ամենաշատը տուժած Շահումյան համայնք, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին:

 

Այնուհետև նախարարն ուղևորվել է կարկտահարությունից վնասներ կրած Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ և Ոստան համայնքներ: Տուժած բոլոր տնտեսություններում նախարարը զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու համար ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնց աշխատանքի արդյունքներն ամփոփումից հետո կներկայացվեն ՀՀ կառավարություն:

 

«Հիմա առաջնահերթ խնդիրներից է վերականգնել կարկտահարված այգիները, որպեսզի հաջորդ տարի հաջողվի լիարժեք բերք ապահովել», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը նաև հավելել է, որ առաջիկայում կառավարությունում կննարկվի վարկերի հետաձգման հարցը և կցուցաբերվի անհատական մոտեցում։

 

Ընդհանուր առմամբ, Արմավիրի և Արարատի մարզում կարկտահարության արդյունքում տարբեր չափի վնասներ է կրել շուրջ 16 համայնք, իսկ Շիրակի մարզում` 3 համայնք։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Տպել