Հայաստանից արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

2015-07-14

111Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847 տոննայի դիմաց:

 

Այսպես, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:

 

Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:

 

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա,Չեխիա, Նորվեգիա, Քուվեյթ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել