Հայաստանից արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

2015-07-06

111Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց:

 

Այսպես, հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:

 

Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:

 

Հայկական կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել