Արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղեն և 161 հազար տոննա պտուղ

2015-07-28

 

no_pic5Հանրապետությունում շարունակվում են գյուղատնտեսական մթերքների բերքահավաքի աշխատանքները։ 

 

Հուլիսի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով` արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղենի համախառն բերք, որից շուրջ 68 հազար տոննա լոլիկ:

 

Հանրապետությունում արտադրվել են նաև ավելի քան 70 հազար տոննա բոստանային մշակաբույսեր (սեխ, ձմերուկ) և շուրջ 76 հազար տոննա կարտոֆիլ:

 

Այսօրվա դրությամբ` օպերատիվ տվյալներով արտադրվել է նաև շուրջ 161 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 103 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 14 հազար տոննայով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել