Անտառային հրդեհների կանխարգելում

2015-07-02

no_pic5Համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների պլանի` 2015 թվականի հունիսի 30-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «անտառային հրդեհների կանխարգելում, հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում» թեմայով:

 

 

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Վայոց ձորի մարզպետարանի, մարզային փրկարար վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք անտառամերձ համայնքների ղեկավարներ:

 

Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ գործողությունները անտառային հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման կազմակերպման և հետևանքների վերացման ուղղությամբ:

 

Քննարկումների ընթացքում հատուկ շեշտվեց ազգաբնակչությանը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, հրդեհների պատճառած վնասների և դրանց հետևանքների վերաբերյալ իրազեկման աշխատանքների կազմակերպման հարցը:

 

Նախատեսվում են նմանատիպ միջոցառումներ անցկացնել նաև ՀՀ մի շարք այլ մարզերում:

Տպել