Ի գիտություն լրատվամիջոցների
2015-06-15
2015 թվականի հունիսի 16-ին` ժամը 9:30-ին, Երևանում կմեկնարկի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Եվրոֆիշ միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «ԱՀԿ, մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ» խորագրով եռօրյա սեմինարը:
Սեմինարն անցկացվելու է Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում: Սեմինարին կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, «Եվրոֆիշ» կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևան, եվրոպական շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին