Արարատի մարզում սկսվել է ֆերոմոնային թակարդների տեղադրումը
2015-05-22
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը այցելել է Արարատի մարզ, որտեղ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, «Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների և բուսասանիտարական տեսչության տարածաշրջանային տեսուչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են մորմազգի (լոլիկ, տաքդեղ, սմբուկ, կարտոֆիլ) մշակաբույսերի ցեցի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների կազմակերպման խնդիրները: Արարատի ԳԱՄԿ-ին տրամադրվել են մարզի համայնքներում առկա մորմազգի մշակաբույսերի ցանքատարածություններին համապատասխան քանակության ֆերոմոնային թակարդներ (3 հա-ի հաշվով` մեկ թակարդ) մոնիթորինգի իրականացման համար: Փոխնախարարի կողմից ԳԱՄԿ-ի և ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է սահմանված ժամկետներում նշված մշակաբույսերի ցանքերում իրականացնել մշտադիտարկումներ և վնասատուի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման ժամկետների վերաբերյալ իրազեկել հողօգտագործողներին, տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արարատի մարզի համայնքներում մայիսի 21-ից ընթացքի մեջ է մորմազգի մշակաբույսերի ցանքերում ֆերոմոնային թակարդների տեղադրումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին