Խորհուրդներ պտղաբույծներին
2015-04-30
Հանրապետությունում դիտվող խոնավ և տաք եղանակային պայմանները միանգամայն նպաստավոր են հատկապես կորիզավորների ծակոտկեն բծավորության և մի շարք այլ հիվանդությունների ու վնասատուների զարգացման համար: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս պսակաթերթիկների թափվելուց հետո բուժման աշխատանքներ կատարել կորիզավոր պտղատեսակների հիմնական վնասատուների և հիվանդությունների դեմ (ծակոտկեն բծավորություն, մոնիալ այրվածք, պտղային փտում, շերտավոր պտղացեց, կազարկա)` համատեղելով միջատասպան և սնկասպան պատրաստուկներ: Խորհուրդ է տրվում 1 հա-ի համար ծախսել մինչև 800լ բանվորական լուծույթ`
1-ին տարբերակ – օգտագործել 300մլ սկոր կամ 800մլ տոպազ` համատեղելով Նուրելլ-Դ 1.5 – 2լ կամ կալիպսո 300մլ: Փոքր այգետարածքների համար, որտեղ օգտագործում են ձեռքի կամ շալակի սրսկիչներ` նպատակահարմար է թունաքիմիկատի ծախսը կատարել 10լ-ի հաշվով` սկոր 3 մլ, տոպազ 8 մլ, Նուրելլ-Դ -20մլ կամ կալիպսո 3մլ:
2-րդ տարբերակ – (10լ ջրի հաշվով) խորուս 3.5մլ, պղնձիօքսիքլորիդ 50-70գր, դելան 7մլ, բայլետոն 8գր, ռուբիգոն 8մլ, տոպսին 15-20գր, բորդոյան հեղուկ 1%-ոց, պատրաստուկներից որևէ մեկով, համատեղելով կարատե 8մլ, դուրսբան 20մլ, դեցիս 5մլ, զոլոն 25մլ, սալոս 25մլ, կոնֆիդոր մաքսի 0.7գր, բազուդին 20մլ, վալսարել 15մլ, պատրաստուկներից որևէ մեկով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին