ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ
2015-03-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված Արմավիրի և Արարատի մարզի մի խումբ ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց դժգոհությունները, խոստացել ուսումնասիրել բարձրացված հարցերը և աջակցել առկա խնդիրների լուծմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին