ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այցելել է Վայոց ձորի մարզ

2015-03-26

makaryanՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ` մթերումների գործընթացին առնչվող խնդիրների քննարկման նպատակով:

 

Այցի շրջանակում փոխնախարարը մասնավորապես այցելել է մարզի տարածքում տեղակայված խաղող վերամշակող «Արենի գինու գործարան», «Հին Արենի», «Գետնատուն», «Մեծ Սյունիք», «Գինեքար», ինչպես նաև կաթ վերամշակող «Գոլդեն Գոութ» ընկերություններ:

 

Ընկերությունների ղեկավար կազմի հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերման գործընթացների կազմակերպման նպատակով իրականացվելիք միջոցառումները, առկա խնդիրները և դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները:

 

Փոխնախարարն իր խոսքում հատկապես ընդգծել է գյուղացիական տնտեսություններից գնված հումքի դիմաց կատարվող վճարումների ժամանակին ավարտման գործընթացների ապահովումը և հորդորել ակտիվացնել հումքի մթերման պայմանագրերի կնքման աշխատանքները:

 

 

Քննարկվել են նաև վերամշակող ընկերությունների գործունեության ծրագրերը, ինչպես նաև մթերումների գործընթացի կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել