Նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը Արարատի մարզում գերազանց է գնահատել աշնանացանի վիճակը

2015-02-19

petrosyanՆախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը փետրվարի 19-ին այցելել է Արարատի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն: Հանդիպման ընթացքում կենտրոնի մասնագետների ու խորհրդատուների հետ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքը, նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերին առնչվող և այլ հարցեր:

 

Մասնագետները հայտնել են փոխնախարարին, որ համայնքներում հողօգտագործողները բարձրացնում են ոռոգման ջրամատակարարումն ավելի վաղ ժամկետում սկսելու հարցը: Այդ կապակցությամբ Գառնիկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ նախարարությունը կոնկրետ քայլեր է իրականացնում մինչև մարտի մեկը ոռոգման համակարգը նախապատրաստելու և բնակլիմայական պայմաններից կախված, ըստ անհրաժեշտության, ապահովելու կայուն ջրամատակարարում:

 

Նախարարի տեղակալը հանդիպումից հետո շրջել է դաշտերում` գերազանց գնահատելով աշնանացանի վիճակը: Դիտարկումները ցույց են տվել, որ մի շարք համայնքներում ընթացքի մեջ են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին դեպքերում` նաև խաղողի վազերի էտի աշխատանքները:

 

Նախարարի տեղակալն առաջարկել է ԳԱՄԿ-ի խորհրդատուներին հորդորել գյուղացիական տնտեսություններին ավելորդ շտապողականություն չցուցաբերել և առայժմ կատարել հնդավոր (խնձորենի, տանձենի), իսկ մեկ շաբաթից` կորիզավոր (դեղձենի, ծիրանենի) պտղատեսակների էտի աշխատանքները: Գառնիկ Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ խաղողի այգիները նպատահարմար է բացել մարտի սկզբներին և դրան զուգահեռ իրականացնել վազերի էտ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել