Նախարարի առաջին տեղակալն այցելել է Տավուշի մարզ
2015-02-17
 ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր այցելել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին նվիրված հերթական խորհրդակցությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր այցելել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին նվիրված հերթական խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում մարզի պատասխանատուների հետ քննարկվել է
 պետական պատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական կենդանիների ձմեռացման հետ կապված հարցերին:
Անդրադառնալով անասնաբուժական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպմանը, Գրիշա Բաղիյանը հայտնել է, որ 2015 թվականին հանրապետության ողջ տարածքում անասնաբուժական միջոցառումները կիրականացվեն անվճար հիմունքներով:
Նա նաև տեղեկացրել է, որ մարզում կայուն անասնաճարակային իրավիճակ պահպանելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից Տավուշի մարզին հատկացրել է շուրջ 25 մլն դրամի ախտորոշիչ, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ:
Գրիշա Բաղիյանը նաև ցուցումներ է տվել մարզային կառույցի ներկայացուցիչներին և մարզի համայնքային անասնաբույժներին՝ հակահամաճարակային միջոցառումները ժամանակին և արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքային անասնաբույժների վարձատրման խնդրիներին առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո փոխնահարարն այցելել է մարզի Լուսաձոր համայնքում գործող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի տոհմային տավարաբուծական ֆերմա և ծանոթացել ֆերմայում ներդրված ժամանակակից տեխնոլոգիաներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
						 
  
  
  
  
  
   
				 
 