Կոտայքի մարզում քննարկվել են մթերումների կազմակերպման խնդիրները

2015-02-27

makaryanՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի տարածքում տեղակայված մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն», «Նատֆուդ», Ա/Ձ «Համլետ Հովսեփյան», խաղողի վերամշակմամբ զբաղվող «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն, ինչպես նաև կաթի վերամշակմամբ զբաղվող «Չանախ» ընկերություններ:

 

Նախարարի տեղակալի և ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են ընկերությունների գործունեության նախնական ծրագրերը, նրանց բնականոն գործունեությունը խոչընդոտող խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղիները:

 

Ռոբերտ Մակարյանը առանձնացրել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերման գործընթացների կազմակերպման անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարևորությունը, հորդորել է սկսել հումքի մթերման նպատակով գյուղացիական տնտեսությունների հետ գնման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների ժամանակին կատարումը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել