Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության հետ

2015-01-23

1Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրական ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի վերահաստատել երկկողմ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը և նախանշել գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք համատեղ ծրագրերի հիմնական ուղղությունները: 

 

«Մեզ համար չափազանց կարևոր է այս համագործակցությունը` հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձը», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը:

 

«Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության փոխնախագահն իր հերթին ընդգծեց, որ ագրարային ոլորտում երկու երկրների միջև առկա են փոխգործակցության լայն հնարավորություններ ու համագործակցության մեծ ներուժ, և ընկերությունն իրապես շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում:

 

Անտոնիո Լուկեն տեղեկացրեց, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընկերությունը նախատեսում է իրականացնել ծրագրեր ագրոբիզնեսի կազմակերպման, հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման ուղղությամբ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել