ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է ջրային տնտեսության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը

2014-12-12

12,10,2014 (1)ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպեց ՀՀ ջրային տնտեսության պետականկոմիտեի և ոռոգման համակարգի ընկերությունների ղեկավարների հետ`ոլորտում առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները նախանշելու նպատակով:

 

«Ոլորտում կարճ ժամանակում անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ, բարձրացնել ջրօգրագործող ընկերությունների գործունեության արդյունավետությունը, որպեսզի մեծանա ազգաբնակչության վստահությունն այս համակարգի նկատմամբ», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը:

 

Անդրադառնալով ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին` նախարարը նախ անհրաժեշտ է համարել խստացնել ոլորտի վերահսկելիությունը, բարձրացնել թափանցիկության աստիճանը, միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ:

 

«Գարնան սկզբին մենք արդեն իսկ պետք է լիովին պատրաստ լինենք ոռոգման սեզոնին, որպեսզի գյուղացին չունենա ջրօգտագործման հետ կապված խնդիրներ», – հավելեց նախարարը:

 

Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգ՝ նպատակ ունենալով բարձրացնել նախարարության ոռոգման ծրագրերի կառավարման արդյունավետությունը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել