Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև

2014-11-21

signingՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով Իտալիայում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին հանդիպում ունեցավ Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի հետ: Հանդիպմանը ներկա էր Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

 

Քննարկվեցին երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ու կապերի զարգացման հնարավորությունները: Նախարարները կարևորեցին իրենց գլխավորած գերատեսչությունների միջև փորձի և գիտական տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը:

 

Իտալական կողմը պատրաստակամություն հայտնեց գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նորագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման և կոոպերատիվների ստեղծման հարցերում:

 

Նախարար Սերգո Կարապետյանն իտալացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

 

Հանդիպման ավարտին նախարարներ Սերգո Կարապետյանը և Մաուրիցո Մարտինան Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարարության միջև:

 

 

Տպել