ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է հանրապետությունում կառուցվող սպանդանոցների սեփականատերերի հետ

2014-11-03

03.11.2014..

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում կառուցվող հինգ սպանդանոցների սեփականատերերին` քննարկելու շինարարական աշխատանքների հետ կապված հարցերն ու դրանց լուծման ուղիները:

 

 Սպանդանոցները կառուցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում:

 

 Ծրագրի նպատակն է նպաստել մսի և մսամթերքի ոլորտում գործող մասնավոր և պետական ձեռնարկությունների զարգացմանն ու սպառողին անվտանգ ու որակյալ մսով և մսամթերքով ապահովմանը:

 

Սպանդանոցներում նախատեսվում է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորկենդանիների կանոնակարգված մորթ:

 

Հանդիպման ժամանակ սպանդանոցների սեփականատերերը նախարարին համառոտ ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը:

 

 

«Մենք շատ ենք կարևորում ժամանակակից սարքավորումներով հագեցած այս հինգ նոր սպանդանոցների կառուցումը, քանի որ դրանք կնպաստեն մեր երկրում սննդի անվտանգության ապահովմանն ու, առհասարակ, անասնապահության զարգացման խթանմանը», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

 Նախարարը հորդորել է սպանդանոցների սեփականատերերին տասնօրյա ժամկետում ավարտել շինարարական աշխատանքները, որպեսզի դրանք առաջիկայում հանձնվեն շահագործման:

 

  

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել