ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախարարարության կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր բնութագիրը

2014-10-31

Սերգո ԿարապետյանՀարգելի գործընկերներ,

 

2015 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախա­տեսված է հատկացնել 10 մլրդ 25 մլն 500 հազար դրամ, որից` 7 մլրդ 560 մլն 700 հազար դրամ (բյուջետային ծրագրերի համար, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրին նախատեսվում է ուղղել  2 մլրդ 464 մլն 800 հազար դրամ:

 

2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված կլինի ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բար­ձրացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրս­ների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և վարկերի մատ­չելիությանը: Հետևողական աշխատանքներ կիրականացվեն առավել անբա­րենպաստ պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային տոկոսա­դրույքի սուբսիդավորման և նպատակային ծրագրերի համա­ֆինանսավորման միջոցով ագրարային ոլորտում տարբեր տնտեսավարման ձևերի զարգացման ուղղությամբ:

 

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի կայունությունն ապահովող և զարգացման նախադրյալներին ուղղված հետևյալ ծրագրերը.

 

Գյուղատնտեսության նախարարի և նախարարության աշխա­տակազմերի պահպանման ծախսերի իրականացման համար պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 641 մլն 600 հազար դրամի ընթացիկ ծախսերի իրականացում, որը ուղղվում է նախարարի և նախարարության աշխա­տակազմի պահպանությանը (նախարարի աշխատակազմի աշխա­տողների թիվը կազմում է 24, իսկ նախարարության աշխատակազմի աշխատողների թիվը 124 հաստիքային միավոր):

 

Ըստ առանձին ծրագրերի նախատեսվում է հետևյալ աշխատանքների իրականացումը:

 

·                    <<Սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման միջո­ցա­­ռում-

ների ծրագիր>>:

Ծրագրի իրականացմանն է նախատեսվում ուղղել 58 մլն 900 հազար դրամ:

Այս ծրագրի իրագործումը հնարավորություն է ընձեռում կանխել գյուղատնտեսական մշակաբույսերի 

ցանքային ցածրորակ ունեցող սերմերի և տնկանյութի օգտագործումը, և ապահովել կոնդիցիոն 

սերմերի վերարտա­դրությունը, ինչպես նաև բույսերի նոր սորտերի կազմի ընդլայնումը, որն իրականացվում է հայ սելեկցիոներների կողմից բուծված և շրջանացված նոր սորտերի սորտափորձարկման միջոցով:

 

·        <<Բույսերի պաշտպանության միջոցա­ռումների ծրագիր>>:  

Ծրագրի իրակա­նացման համար 2015 թվականին նախատեսվում է ուղղել  150 մլն դրամ:          

Ծրագիրը ներառում է անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիայի միջոցով, ինչպես նաև 

վնասատուների և մորեխների դեմ պայքարի աշխա­տանքների իրականացումը շուրջ 83 հազ. հա տարա­ծու­թյան վրա:

Նշված ծրագիրը շարունակական է և ծրագրի իրա­կանացումը նախորդ տարիներին տվել է դրական արդյունքներ:

 

·        <<Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բար­ձրացման միջոցառումների ծրա­գիր>>:  

Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 70 մլն 200 հազար դրամ:

Նախատեսվում է 84.6 հազ. հեկտար  գյուղատնտեսական նշանա­կության հողատարածքների վրա ագրոքիմիականդաշտային հետա­զոտությունների իրականացում։ Կիրականացվի 71.4 հազ. փորձա­նմուշների լաբորատոր փորձաքննություն: Կկազմվի և 170 համայնքների կհանձնվի ագրոքիմիական քար­տեզների ու մշակաբույսերի պարարտացման գիտա­կանորենհիմնավորված երաշ­խավորագրեր։

 

·        <<Գյուղատնտեսական կենդա­նիների պատվաստումների ծրագիր>>:

Նախատեսվում է ուղղել   1  մլրդ 188 մլն  600 հազար դրամ:

Կիրականացվեն գյուղատնտեսական կենդանիների առավել վտան­գավոր հիվանդությունների 8 կանխարգելիչ և 2 ախտորոշիչ միջոցառումներ: Ընդհանուր վերցրած կիրականացվի շուրջ 6.0 մլն պայմանական գլխի պատ­վաստում:

Պատվաստուկների, ախտորոշիչ և ախտահանիչ նյութերի ձեռք բերմանը կուղղվի 594 մլն դրամ, իսկ համայնքներում գործող 650 անասնա­բույժների վարձատրությանը` 594 մլն 600 հազար դրամ:

Ծրագրի իրականացումից ակնկալվում է կայուն անասնաճարակային վիճակի ապահովում:

 

·        <<Անասնա­բուժա­կան կարանտինային սահմանա­փակումների իրակա­նացման ծրագիր>>:

Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 49 մլն 800 հազար դրամ:

Ծրագրի իրականացման խնդիրն է՝ կենդանիների վարակիչ հիվան­դությունների, համաճարակների, բույսերի կարանտինի բռնկման դեպքում հանրապետությունում կարատինային սահմանափակումների իրակնացումը և հիվանդությունների տարածման կանխարգելումը ինչպես նաև վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների ոչնչացման աշխատանքներին մասնակցությունը:

 

·        <<Գյուղական խորհրդատվական ծառայություններ ծրագիր>>:

Վերջինիս իրականացմանը նախատեսում է ուղղել 395 մլն 800 հազ. դրամ:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝ հանրապետության մարզերում ագրարային ոլորտի տնտեսվարող սուբյեկտ­ներին մասնագիտական խորհրդատվությամբ ապահովում, նոր տեխնոլո­գիաների գնահատման և ցուցադրական ծրագրերի իրականացում,  դաշ­տային ուսուցումների և փորձացուցադրական աշխատանքների կազմա­կերպում, լրատվական և տեղեկատվական, մարքետինգային խորհրդա­տվական ծառայությունների մատուցում:

 

·        <<Անասնաբուժասանիտարիայիսննդամթերքի անվտանգության և բուսա­­սանի­տարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում ծրա­գիր>>:

Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղ­ղել 134 մլն 100 հազ. դրամ և  ակնկալվում է իրականացնել հետևյալմիջոցա­ռումները`

o   Հանրապետությունում կարանտին և առավել վնասակար օրգանիզմներով վարակ­­­վա­ծության արեալի ճշտում,գյուղատնտեսական նշանակության հողա­տես­քերում կատարված դիտարկումների իրականացում  250.0 հազ. հեկտարի վրա։

o   Հանրապետությունում կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն 

անասնահամաճարակային վիճակի ապահովում, կեն­դա­նիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչությանպաշտպա­նություն հանրապետության 915  համայնքներում։

 

·        <<Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների սուբսիդավորման ծրագիր>>:

Ծրագրի իրականացմանը 2015 թվականին նախատեսվում է ուղղել 1  մլրդ 163 մլն  դրամ:

2015 թվականին բյուջեի նախագիծը  ենթադրում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման 50 տոկոսի աճ` հասցնելով այն վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետի և ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 872.5 մլն դրամի դիմաց 2015 թվականին հատկացնել 1 մլրդ 163 մլն դրամ:  

Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի հանրա­պետության 915 համայնքներում: Կսուբսիդավորվի վարեկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը:

Ծրագրի իրականացմամբ վարկերի մատչելիության բարձրացումը հնարավորություն կտա լուծել գյուղատնտեսությունում տնտեսվարողների առջև ծառացած մի շարք խնդիրներ, նախադրյալներ կստեղծվի արտա­դրության ծավալների ավելացման և ոլորտի զարգացման համար:

 

·        <<Անտառա­պահպանական աշխատանքների ծրագիր>>:

2015 թվականին ծրագրի իրականացմանն է նախատեսվում  ուղղել 1 մլրդ 201 մլն 200 հազ. դրամ: Կիրականացվի ավելի քան 344.2 հազ. հեկտար անտառային տարածքների պահպանություն:

Պետական բյուջեով նախատեսված միջոց­ներն ամբող­ջությամբ ուղղվում են անտառային տնտեսության աշխատողների աշխա­տավարձի ապահովմանը:

Վերջին տարիներին ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կրճատվել է անտառների գրանցված ապօրինի հատումները և անտառային հրդեհները:

 

·        <<Անտառային պետական մոնիտորինգի իրականացման ծրա­գիր>>:             

Վերջինիս նախա­­տեսում է ուղղել 54 մլն 600 հազ. դրամ:

Ծրագիրն ուղղված է հանրապետությունում անտառների ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման, անտա­ռածածկ տարածքների, բնափայտի պաշարների, անտառների ու անտառային հողերի քանակական ու որակական փոփոխությունների, անտառ­վերա­կանգնման, անտառային հրդեհների, հիվանդությունների և վնասա­տուների տարածվածության և բացասական այլ գործողությունների վերա­բերյալ տվյալների հավաքագրմանն:

Ծրագիրով նախատեսվում է իրականացնել 300.0 հազ. հա անտառային տարածքների, ինչպես նաև 70.0 հազ. հա արգելոցների ու ազգային պար­կերի մասնակի ուսումնասիրություններ և դիտարկումներ:

Պետական բյուջեով նախատեսված միջոց­ներից 39.3 մլն. դրամը  ուղղվում են աշխատողների աշխա­տավարձին իսկ 15.3 մլն դրամը կազմա­կերպության ծախսերին:

 

·        <<Պետական աջակցություն գյուղատնտեսական hողոգտա­գոր­ծողներինազոտականֆոսֆորական ևկալիումական պարար­տանյութերի մատչելի գներով տրամադրման ծրագիր>>:

Վերջինիս իրականացմանը նախատեսում է ուղղել 1 մլրդ 829 մլն 400 հազ. դրամ,  որից սուբսիդավորումը կազմում է 1 մլրդ 596  մլն դրամ այդ թվում՝ ազոտական պարարտանյութը 1 մլրդ 238 մլն 700 հազ.  դրամ, ֆոսֆորական պարարտանյութը211 մլն 600 հազ. դրամ և կալիումական պարարտանյութը 145 մլն 700 հազ. դրամ, իսկ տեղափոխման ծախսերը 233 մլն  400 հազ. դրամ:

Հաշվարկը կատարված է հիմք ընդունելով 2014 թ. իրականացված ծրագրի ծավալները, որոնք սակայն ՀՀ մարզպետարաններից ներկայացված վճարունակ պահանջարկի հիման վրա կարող է փոփոխության ենթարկվել: Ներկայումս հանրապետության մարզպետարաններից պահանջարկը հավա­քագրվում է:

Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական  հողօգտագործողներին  մատչելի գներով մինչև 40000 տոննա ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի տրամադրում, ընդ որում՝ ազոտական պարարտանյութի 50 կգ  զանգվածով մեկ պարկը կտրամադրվի 6000 դրամով, իսկ ֆոսֆորական և կալիումականը 7000 ական դրամով:

Ծրագրից հնարավորություն ունեն օգտվելու հանրապետության գյուղա­տնտեսությունում բոլոր տնտեսավարողները:

 

·        <<Պետական աջակցություն գյուղատնտեսական հողոգտա­գոր­ծողներինդիզելային վառելանյութի մատչելի գներովտրամադրման ծրագիր>>:

Վերջինիս իրականացմանը նախատեսում է ուղղել 1 մլրդ 260 մլն  600 հազ. դրամի սուբսիդիա:

 Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական  հողօգտագործողներին  մատչելի գներով՝ 1 լիտրը 350 դրամով մինչև 14.3 մլն լիտր դիզելային վառելանյութի տրամադրում:

Տվյալ ծրագրից նույնպես հնարավորություն ունեն օգտվելու հանրա­պետության գյուղատնտեսությունում բոլոր տնտեսավարողները:

Նշված և նախորդ ծրագրով ամբողջությամբ բավարարվում է հանրա­պետության մարզերի գյուղատնտեսությունում տնտեսավարողների դիզելային վառելանյութի և հանքային պարարտանյութերի պահանջարկը` շուկայա­կանից էականորեն ցածր գներով:

 

<<Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների սուբսիդավորում>>, <<Պետական աջակցություն գյուղա­տնտե­սական Հողոգտագործողներին, ազոտական, ֆոսֆորական և կալիումական  պարարտանյութերի մատչելի գներով տրամադրում>>, <<Պետական աջակցություն գյուղատնտեսական Հողոգտագործողներին, դիզելային վառե­լանյութի մատչելի գներով տրամադրում>> երեք ծրագրերի գծով 2015 թվականի բյուջեի նախագծով  նախատեսվում է հատկացնել՝  4 մլրդ 19 մլն  600 հազ. դրամի սուբսիդիա:

 

Նշվածից բացի, հանրապետության անասնապահության զարգացման համար կարևորվում է <<Համայնքներիգյուղատնտեսական ռեսուրսների կառա­վարման և մրցունակության>> վարկային ծրագիրը: Նախատեսվում է 2015 թվականին ուղղել  2 մլրդ  464 մլն 800 հազ. դրամ միջոցներ:

 

Գործող ծրագրի շարունակման համար 2015թ. նախատեսվում է հատկացնել 958 մլն  840 հազ. դրամ:

 

Ծրագրի նպատակն է աջակցել անասնա­պահական ուղղվա­ծություն ունե­ցող բարձր լեռնային և սահմա­նամերձ համայնք­ներին` հեռագնա արոտների անցա­­նելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերա­կանգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողու­թյունների ստեղծման միջոցով:

 

Մասնավորապես, ծրագրի շրջանակնեում 2015 թվականին նախա­տեսվում է 19 համայնքում կառուցել շուրջ 52 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրել 52 խմոց, որը լիարժեք օգտագործելի կդարձնի շուրջ 37 հազար հա արոտավայր: Համայնքների արոտօգտագործողների կոոպե­րատիվների համար ձեռք կբերվի շուրջ 230 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 40 միավոր տրակտոր:

 

Ծրագրով նախատեսված 6 մարզերից 2-ում (Գեղարքունիք և Տավուշ) 2015 թվականին կստեղծվեն անասնաբուժական սպա­սարկման կենտրոններ, որոնք անասնաբուժական, արհեստական սերմնա­վորման ծառայություններ կմատուցեն անասնապահական տնտե­սություն­ներին:

Ծրագրի իրականացումը կնպաստի բնական կերհանդակների  օգտա­գործման արդյունավետության բարձրացմանը, անասնապահության զար­գացմանը, տնտեսությունների եկամուտների ավելացմանը: Ծրագիրը կխթանի նաև գյուղատնտեսությունում կոոպերացիայի զարգացմանը:

 

2015թ. կմեկնարկի Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրը: Ծրագրի իրա­կանացման համար 2015թ. նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 259 մլն 400 հազ. դրամ:

 

Ծրագիրը կշարունակի համայնքներում իրականացնել արոտների արդյունավետ կառավարման և անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրերը, որը կիրականացվի հանրապետության 8 մարզերում (Շիրակ, Արարատ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց Ձոր և Կոտայք): Նախատեսվում է մինչև 2019թ. ծրագիրն իրականացնել ևս 100 համայնքում, որից 25-ը կմեկնարկի 2015 թվականին:

 

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում իրակացվելու են նաև արժեշղթայի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն գյուղա­տնտեսական մթերքների արտա­դրության, վերամշակման, իրացման խնդիրների լուծմանը և կատա­րելագործմանը:

         

Նշվածի հետ մեկտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախա­տեսված ծրագրերից բացի կիրականացվեն այլ ծրագրեր և միջոցառումներ ուղղված ոլորտի առջև ծառացած հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը`

·        Հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բար­ձրացումը:

·        Անասնաբուծության տոհմային գործի կազմա­կերպումը, մաս­նա­վորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթե­րա­տու հատ­կանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործ­ընթա­ցում արդյու­նա­­վետմեխա­նիզմ­ների և տեխնոլոգիաների ներ­դրումը:

·        Տնտեսավարման ձևերի կատա­րելա­գործումը, մասնա­վորապես գյուղա­տնտե­սությունում կոոպերա­ցիայի, տնտե­սա­վարող­ների համա­տեղ գործու­նեությունը խթա­նելու մեխա­նիզմների ներդրման միջոցով՝ ար­տա­դրության արդյունա­վետության բար­ձրացումը: <<Գյուղատնտեսական կոոպե­րա­տիվների մասին>> ՀՀ օրենքի ընդունումը:

·        Առաջնահերթ խնդիր է նաև գյուղատնտեսության ոլորտում ապա­հովագրական համակարգի աս­տիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնար­կումը, մասնավորապես փորձնական ծրագրի իրականացումը:

·        Գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածության, մասնա­վորապես մատչելի պայման­ներով գյուղատնտեսական տեխնիկայի մատա­կարարման աշխա­տանքների շարունակումը:

·        Գյուղատնտեսության օրենսդրական դաշտի բարելավումը, մասնա­վորապես <<Գյուղի և գյուղատնտեսության մասին>> ՀՀ օրենքի նախագծի լրամշակումը և ընդունումը:

 

  Այսպիսովհակիրճ ներկայացվեց 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ 

գյուղատնտեսության նախա­րարության կողմից իրականաց­ման համար նախատեսված առաջ­նահերթ անհրաժեշտ ծրագրերը, որոնք նպատակաուղղվելու են գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործու­նեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ճյուղի մրցու­նակության բար­ձրաց­մանը, արդյունքում` ոլորտի կայունացմանն ու զար­գացմանը, պարենային անվտանգության ապահովմանը:

 

Շնորհակալություն

 

Տպել