ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկույցը «Հայագրոֆորում» համաժողովին

2014-10-21

Սերգո ԿարապետյանՀարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

 

 Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայագրո­ֆո­րում» համաժողովին Ձեր մասնակցության համար։

Համաժողովը կարևորվում է նրանով, որ այն նվիրված է գյուղատնտե­սության աշխատողի օրվան:

 

Հարգելի բարեկամներ,

Հայաստանն անկախության հռչակումից ի վեր, այս 23 տարիներին որդե­գրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական բարեփոխումների ուղենիշ։ Խորհրդանշական է, որ այդ գործ­ընթացը սկզբնավորվեց ագրարային բարեփոխումներով։ Հողի սեփակա­նաշնորհումը, ագրոպարենային համա­լիրի բոլոր ոլորտների մասնա­վորեցումը և շուկայական հարաբերու­թյունների արմա­տավորումը բարդ ու դժվա­րին գործընթաց էր։ Ուստի, ինչպես բոլոր նորանկախ երկրներում, Հայաս­տանում ևս անցումային ժամա­նակաշրջանն ուղեկցվեց որոշա­կի դժվարություններով, որը հետևանք էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների:

 

Այսօր սկզբունքորեն նոր մոտեցումներ են ցուցա­բերվում ագրարային ոլորտի զարգացմանը։ Ներկայումս իրականացվող ագրա­րային քաղաքա­կա­նության ամենաբնորոշ առանձնահատկությունն ոլորտի ծրագրա­վորված զար­գացումն է։

 

Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում ապահովվել է էական տնտեսական աճ: Միջին տվյալներով գյուղա­տնտեսու­թյունում ձևա­վորվել է եր­կրի համախառն ներքին արդյունքի շուրջ 1/5 մասը, իսկ գյուղատնտեսական մթերք­ների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ համախառն ներքին արդյունքի մեջ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը կազմում է շուրջ 25 %:

 

Նշվածի հետ մեկտեղ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ:

 

Մտահոգող է գյուղատնտեսական հողատեսքերի, հատկապես վարե­լա­հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման վիճակը:

 

 Գյուղատնտեսական արտադրությունում արդյու­նավետ տնտեսա­վարմանը դեռևս լրջորեն խոչընդոտում են գյուղա­ցիական տնտե­սություն­ների փոքր չափերը: Ստեղծ­ված իրավիճակում, չնայած որոշ դրական քայլերի, դանդաղ են ընթանում տնտե­սու­թյունների խոշորաց­ման, կոոպե­րացման, գյուղացիական տնտե­սու­թյունների համա­տեղ գոր­ծու­­­նեության խթան­ման գործընթացները:

 

Խնդիրներ կան կապված գյուղատնտեսական մշակաբույսերի բերքա­տվու­թյան բարձրացման, սերմնաբուծության համակարգի բարելավման,  գյուղա­տնտե­սական կենդանիների մթերա­տվության բարձրաց­ման, տոհմային գործի կազմակերպման, մասնա­վորապես` արհես­­­տական սերմնավորման գործ­ընթացում արդյու­նա­վետ մեխա­նիզմների կիրառման և ժամանակակից տեխ­նոլոգիաների ներդրման հետ:

 

2010 թվականից հետո ընկած ժամանակահատվածում գյուղա­տնտեսության ոլորտի կարևոր ձեռքբերումներից էր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատման բացասական երևույ­թի կասեցումը: Ընդհանուր առմամբ, գյուղա­տնտեսությունում տնտեսա­վարողների ջանքերով և ոլորտում իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում 2011-2014 թվա­կաններին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարա­ծություններն ավելացել են 49.1 հազ. հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2014 թվականին կազմել է 74.2 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց: Վարե­լահողերի նպատակային օգտագործման մակարդակով հանրա­պետու­թյունում առաջատար է ՀՀ Գեղարքունիքի մարզը, որտեղ 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 90.3 %, իսկ ամենացածր ցուցանիշը` 28.9 %, առկա է Վայոց ձորի մարզում:

 

2014 թվականին ցանքատարածությունների համեմատաբար բարձր աճ գրանցվեց ՀՀ Արմավիրի (8.3 %), Արագածոտնի (7.5 %), Արարատի (6.6 %) մարզերում:

 

Հարգելի գործընկերներ,

 

Միավորված Ազգերի Կամակերպութունը 2014 թվականը հայտարարել է «Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների տարի»: Ներկայումս հանրա­պետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի 96.5 %-ը արտադրվում է ընտանեկան գյուղացիական տնտեսությունների կողմից: Հետևաբար Միավորված Ազգերի կազմակերպության ընդունած հայտա­րարությունը առավել համահունչ է մեր հանրապետության գյուղա­տնտեսության պայ­մաններին: Վերջինս հաշվի առնելով այս տարի, տարբեր  մեխանիզմների կիրառմամբ, գյուղա­տնտե­սությունում քաղաքականությունն  նպատակաուղղված է եղել փոքր ընտանեկան գյուղացիական տնտեսություն­ների աջակցությանն ու կայունության ապահովմանն:

 

  Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին գյուղա­տնտեսության համա­խառն արտադրանքը կազմել է 482.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի ցուցանիշը 4.9 %-ով:

 

Հանրապետության գյուղատնտեսության առանձնահատկություններով և սեզոնայնությամբ պայմանավորված հունվար-օգոստոսին արտադրվում է ոլորտի համա­խառն արտադրանքի 50-53 տոկոսը, հետևաբար ոլորտի տնտեսական աճի համար կարևոր նշանակություն ունի նաև տարվա հետագա ամիսների արդյունք­ները:

 

 

Ընթացիկ տարում գյուղատնտեսության տնտեսական աճի վրա որոշակի բացա­սական ազդեցություն ունեցավ 2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակա­հատ­վածում տեղի ունեցած ցրտա­հարությունը:

 

 Ցրտահարության հետևանքների մեղմման ուղղությամբ կառա­վա­րության կողմից իրականաց­ված մի շարք հրատապ միջոցառումների, մասնավորապես տուժած տնտե­սություն­ներին անհատույց մատակարարված սերմա­ցուների, մատչելի պայմաններով դիզելային վառելանյութի և պարար­տանյութերի տրա­մադրման, վնասված բազմամյա տնկարկների վերականգնման ուղղությամբ իրականացված խորհրդա­տվության, ոռոգման ջրի վարձի, հողի հարկի զիջման արդյունքում հնարավոր եղավ որոշա­կիորեն կրճատել կորուստ­ների չափը:

 

2014 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղա­քա­կանու­թյունն ուղղվել է ճյուղի ռեսուրսային ներուժի օգտա­գործման մակարդակի, ռեսուրսների մատչելիության բարձրացմանը, գյուղա­տնտե­սական մթերք­ների իրացման խնդիրների լուծմանը, ոլորտում տնտեսա­վարողների համար բարե­նպաստ պայմանների ստեղծմանը: Հիշատակված ուղղու­թյամբ հարկ եմ հա­մարում հակիրճ անդրադառնալ ըստ ոլորտների իրականացված որոշ աշխա­տանքների:

 

Բուսաբուծության  ոլորտ

Բուսաբուծությունը հանրապետության գյուղատնտեսության առա­ջատար ճյուղն է: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուց­վածքում 62.4 %-ը բուսաբուծության մասնաբաժինն է:

 

Բուսաբուծության ճյուղի կայունությանն ու տնտեսավարողների համար բարե­­նպաստ պայմանների ստեղծմանն է ուղղվել մի շարք պետական աջա­կցության ծրագրեր, որոնցից հիմնականներն են`

  • «2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զար­գաց­ման», 
  • «2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտա­դրության զարգացման»,
  • «Բույսերի պաշտպանության միջոցառումների»,
  • «Հողերի ագրոքիմիա­­կան հետազոտության և բեր­րիության բարձ­րա­ց­ման» և այլ ծրագրեր:

 

Նախարարության ընթացիկ տարվա կարևորագույն խնդիրներից է եղել Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում մորմազգի մշակա­բույսերի ցեցի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների կազմա­կերպումը:

 

ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի աշխատանքներ։ Վերջին­ներիս արդյունքների հիման վրա համայնքներում տարվել են խորհրդատվական աշխատանքներ՝ վնասատուի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպա­տակով։ Տրամադրված խորհրդատվության արդյունքում հողօգտա­գոր­ծողների կողմից իրականացված պայքարի համալիր միջոցառումների շնորհիվ զգա­լիորեն նվազել է բերքին վնասատուից հասցված վնասը, ավելացել են արտադրության ծավալները: Մասնագետների կողմից դիտարկումները և խորհրդատվության տրամադրումը շարունակվում է:

 

 Բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների ջանքերի, նշված և այլ ծրագրերի իրա­կանացման և տարբեր միջոցառումների արդյունքում 2013 թվա­կանին ակնկալվում են հետևյալ արդյունքները:

 

Ընդհանուր առմամբ, ըստ օպերատիվ տվյալների, հանրա­­պե­տությու­նում հավաքվել է ավելի քան 591 հազ. տոննա հացահատիկային և հատի­կաընդեղեն մշակա­բույսերի համախառն բերք, այդ թվում` շուրջ 340 հազ. տոննա ցորենի: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակա­բույսերի արտադրության ծավալները գերազանցում են  նախորդ տարվա մակար­դակը  7.7 %-ով, այդ թվում ցորենինը՝ 9.1 %-ով:

 

 

Հանրա­պետությունում, օպերատիվ տվյալներով, ցորենի միջին բերքա­տվությունը կազմում է շուրջ 32 ց/հա, նախորդ տարվա 31.3 ց/հեկտարի դիմաց:

 

Ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնա­բա­վության մակար­դակը 2014 թվականի համար նախորդ տարվա նկատմամբ ավելացնել 4-5 տոկոսային կետով:

 

Հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության ծավալների և բերքա­տվության աճ են գրանցել հանրապետության բոլոր մարզերը: Հատկապես բարձր աճ են ապահովել Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզերը:

 

Ըստ օպերատիվ տվյալների սպասվում է շուրջ 720.0 հազ. տոննա կարտոֆիլի, 947.0 հազ. տոննա բանջարեղենի, 259.0 հազ. տոն­նա խաղողի համախառն բերք, որոնք էականորեն գերազանցում են նախորդ տարվա մա­կարդակը: Խաղողի բարձր բերք են ապահովել հատկապես Արմավիրի և Արարատի մարզերը:

 

Կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացման առումով առանձ­նանում են ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու մարզերը:

 

 

Կանխատեսվում է շորջ 302.0 հազ. տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, որը զիջում է նախորդ տարվա մակարդակը և գլխավորապես հետևանք է աննախադեպ ցրտահարության:

 

 

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բուսաբուծության համախառն արտա­դրանքը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 4.2 %-ով:

 

 

Անասնաբուծության ոլորտ

Ճյուղը բացառիկ կարևոր նշանակություն ունի երկրի պարենային ապա­հովության գործում:

 

Վերջին ժամանակահատվածում անասնագլխաքանակի աճի միտում­ները նախա­դրյալ հանդիսացան անասնա­բուծական հիմնական մթերքների արտա­դրության ծավալ­ների ավելացման համար:

 

  2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ, տավարի գլխաքանակն ավելացել է  2.5, այդ թվում կովերինը` 2.1 %-ով, մանր եղջերավորների գլխաքանակի աճը կազմել է 6.3 %:

 

 

Անասնաբուծության խթանմանը նպաստել են վերջին տարիներին իրականացվող մի շարք պետական ծրագրեր: Մասնավորապես, «Տավա­րաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում հանրապետություն է ներկրվել 1811 գլուխ տոհմային երինջ, այդ թվում 479 գլուխ միայն 2013 թվականին: Ներկրված կենդա­նիներից ապահովվում է 5-6 հազար կգ միջին կաթնա­տվություն, իսկ առանձին կենդանիներից տարեկան ստացվում է ավելի քան 10 հազար կգ կաթ: Ծրագրի շրջանակներում ներկրված կենդանիներից տարեկան ստացվում է ավելի քան 1000 գլուխ բարձրարժեք հորթեր և շուրջ 7 հազար տոննա կաթ, որոնց համախառն արժեքը կազմում է 1.85  մլրդ դրամ, ինչն ավելին է, քան 2007-2013 թվականներին գնված կենդանիների ընդհանուր արժեքը: Առաջիկա տարիներին նախատեսվում է ծրագրի շարունակում:

 

2014 թվականին հանրապետությունից առաջին անգամ արտահանվել են Շվից, Սիմենթալ և Հոլշտին ցեղերի տոհմային երինջներ, շուրջ 200 գլուխ, բացի այդ արտահանվել է նաև ավելի քան 3130 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ` մսի իրացման նպատակով:

 

Զգալի առաջընթաց է նկատվում ոչխարաբուծության ոլորտում: Ոչխարների արտա­հանումը լուրջ խթան է ոլորտի զարգացման համար և այդ նպատակով նախա­րարությունը հետևողական աշխատանքներ է տանում ոչխարների արտահանման ծավալներն ավելացնելու և ոչխարների մորթի համար նախատեսված ժամանակակից սպան­դանոց­ները շահագործելու ուղղությամբ: Առաջիկայում շահագործման կհանձնվեն 5 սպանդանոց: Ներկայումս գործում են 2-ը, որից մեկը հալալ մորթի կազմակերպման համար, ևս նման մեկ սպանդանոց, մոտ ժամանակներս, կգործարկվի Մասիսի տարածաշրջանում:

 

 

Անասնապահության զարգացման համար առանձնակի կարևորվում է «Համայնքների գյուղա­տնտե­սական ռեսուրսների կառա­վարման և մրցու­նա­կության» ծրագրի իրա­կա­նա­ցումը:  

 

 

Նպատակն է աջակ­ցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռ­նային և սահմանա­մերձ հա­մայնքներին՝ հեռագնա արոտների անցա­նելիության ապա­հով­ման, ջրար­­բիացման, դեգ­րադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերա­մշակման կարո­ղությունների ստեղծման, նորա­րա­րական տեխնո­լոգիաների ներդրման, անասնաբուժական և տոհմային աշխա­տանքների բարե­լավման և այլ միջո­ցներով։ Ծրագրի առանցքային դրույթներից է գյուղա­տնտե­սական կոոպե­րատիվների ստեղծման և դրանց գործունեությանը նպաստելու միջոցով մրցու­նակ անաս­նապահության զարգացման համար նախադրյալների ստեղ­ծումը:

 

 

ՀՀ վեց մարզի (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) ծրագրով նախատեսված 55 համայնքի փոխարեն աշխատանքներ են իրականացվում լրացուցիչ ևս 35 համայնքում:

 

 

Հանրապետությունում անասնաբուժական սպասարկման որակի բարե­լավմանը կնպաստի նշված ծրագրի շրջանակներում հանրա­պե­տության 6 մար­զերում  անասնաբուժական կենտրոնների ստեղծումը:

 

Համաձայն կանխատեսումների 2014 թվականին հանրապետությունում կարտադրվի ավելի քան 166 հազար տոննա միս (կենդանի զանգվածով), 728 հազար տոննա կաթ և 715 մլն ձու: 2013 թ.-ի համեմատությամբ մսի իրացման ծավալները կավելանա ավելի քան 12.4 %-ով կամ 18.2 հազ. տոննայով, կաթինը` 9.3 %-ով կամ 61 հազար տոննայով, ձվինը` 4.8 %-ով կամ 17 մլն հատով:

 

 

Անասնապահական մթերքների արտադրության ծավալների ավելաց­ման առումով առանձնանում են ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի մարզերը:

 

  Շուտով Վայոց ձորի մարզում շահագործման կհանձնվի 500 կթու կովի համար նախատեսված տավարաբուծական համալիր, որին կից կգործի ամենաժամանակակից կաթի վերամշակման և պանրի արտադրական կարողություն:

 

Սպիտակում մի քանի օրից կբացվի թռչնամսի արտադրական ուղղության թռչնաֆաբրիկա, որը կունենա մինչև 3.0 հազ. տոննա թռչնամսի արտադրական հզորություն:

 

Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և  իրացում

Գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարևորվում է գյուղա­տնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգա­ցումը և այս բնագա­վառում ծառացած խնդիրների լուծումը:

 

 

Ներկայումս գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ոլորտին բաժին է ընկնում արդյունաբերության համախառն արտադրանքի շուրջ 35.0 %-ը: 2013թ. տվյալներով ոլորտի համախառն արտադրանքը կազմել է 438.5 մլրդ դրամ: 2014թ. հունվար-օգոստոսի տվյալներով ագրովերամշակող ոլորտի համախառն արտադրանքը կազմել է 304.4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.2 %-ով:

 

Վերամշակման համակարգի գործունեության ակտիվացումը և արտա­հանման ծավալների աստիճանական ավելացումը որոշակիորեն նպաս­տել է գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնախնդրի մեղմմանը և գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակար­դակի բար­ձրաց­մանը:

 

Հանրապետությունում գործում են վերագործարկված կամ նոր ստեղծված պահա­ծոների` շուրջ 35, գինեգործական` 45, կաթնամթերքի և մսամթերքի շուրջ 70 ընկերություն:

 

  Նախապատրաստական աշխատանքների շնորհիվ, մինչև ընթացիկ տարվա մթերումներն սկսելը գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է շուրջ 12.0 հազ. պայմանագիր, որի շրջանակներում գյուղացիական տնտե­սություններին տրամադրվել է 112.5 մլն. դրամ կանխավճար և 675.1 մլն. դրամի բուժանյութ, պարարտանյութ և այլ օժանդակություն, նախորդ տարվա 9.3 հազ. պայմանագրի, 78.0 մլն դրամ կանխավճարի և 250.5 մլն դրամ այլ օժանդակության դիմաց:

 

 

Սկսվել է մթերումների գործընթացը և ընթանում է սահուն: 1 կգ խաղողի մթերման գինը սահմանվել է 150.0 դրամ, նախորդ տարվա 145.0 դրամի դիմաց:

 

2014թ. հոկտեմբերի 17-ի դրությամբ հանրապետության պտուղ­բանջա­րեղեն վերա­մշակող ընկե­րությունների կողմից մթերվել է 43.9 հազ. տոննա պտուղ­բանջարեղեն, որից՝ 32.3 հազ. տոննա բանջարեղեն և 11.6 հազ. տոննա պտուղ:

 

    Նշված ժամանակահատվածում մթերվել է 182.2 հազ. տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 161.3 հազ. տոննայի դիմաց:

 

    Վերջին տարիներին էական դրական տեղաշարժեր են գրանցվել գյուղա­տնտեսական հումքի մթերումների դիմաց վճարումների գործ­ընթացում: 2013 թ. մթերված հումքի համար վճարումներն ամբող­ջությամբ կատարվել են մինչև տարեվերջ: Ընթացիկ տարում ակնկալվում է մթերումների դիմաց վճարումներն առավել կարճ ժամկետներում` մինչև դեկտեմբեր ամիս իրականացում:

 

2014 թվականի հոկեմբերի 17-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 37.9 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, որից 5.0 հազ. տոննա խաղող, 2.9 հազ. տոննա դեղձ, 20.0 հազ. տոննա կարտոֆիլ: Արտահանման գործընթացը շարունակվում է:

 

Ռուսաստանի Դաշ­նության հետ Հայաստանի Հանրապետության առևտրա­­տնտեսական հարա­բերությունները զարգաց­նելու, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու և արտա­հանման գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով նախարարու­թյունում ստեղծվել է աշխա­տանքային խումբ:

 

Արտահանում իրականացնող տնտեսավարողներին աջակցելու նպա­տակով մշակ­վել է գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի արտա­հանում իրականացնող իրա­վաբանական և ֆիզիկական անձանց համար ուղեցույց, որը տեղադրվել է նախարարության կայքում:

 

 

Գյուղատնտեսական մթերքների և այլ պարենային ապրանքների  արտա­­հանումը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն խթանելու նպա­տակով՝ նախա­րարության կողմից մշակվել է գյուղա­տնտե­սական ծագման արտա­դրատեսակների 2014-2017 թթ. արտահանման խթանման ծրա­գրի նախագիծը, որը ներառում է նաև տեղական արտա­դրության ընդլայնմանն ուղղված միջո­ցառումներ:

 

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակ­ցությունը նպաստավոր պայմաններ կստեղծի գյուղատնտեսական ծագման արտա­դրատեսակների արտահանման ծավալների ավելացման համար, որը կարևոր նախա­դրյալ է տեղական արտադրության ծավալների աճի, ագրոտեխնիկայի կատարելագործման, նոր տեխնոլոգիաների ներդրման, արտաքին ներդրումների ավելացման ու գյուղա­տնտեսությունում տնտեսա­վարողների եկամուտների ավելացման համար:   

 

 

Ընթացիկ տարվա հունիսի 8-ից վերսկսվել են Երևան քաղաքի Կասյան փողոցում գործող գյուղա­տնտեսական մթերքների տոնավաճառի աշխա­տանքները, իսկ օգոստոսի 2-ին «Կենտրոն» վարչական շրջանում բացվել է երկրորդ տոնավաճառը:

 

 

Հայկական ընկերություններն իրազեկվել են արտերկրում կազմա­կերպվող ագրոպարենային ոլորտի մի շարք ցուցահանդեսների և տոնա­վաճառների, մասնա­վորապես Մոսկվայում 2014 թվականի հոկտեմբերի 8-11-ը կայացած «Ոսկե աշուն-2014» և Երևանում 2014 թվականի հոկտեմբերի 17-19-ը ներկայումս ընթացող «Արմպրոդէքսպո-2014» միջազգային ցուցա­հանդեսների մասին:

 

Ընթացիկ տարում գյուղատնտեսության կայունության համար նույնպես կարևորվել են գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին աջակ­ցության ծրագրերը:

 

 «Հողօգտագործողներին մատչելի գներով ազո­տա­կան, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի ևդիզելայինվառելանյութիձեռքբերման նպատակով պետական աջակ­ցության» ծրագրերն իրականացվում են սկսած 2011թ.-ից: Վերջիններիս շրջանակներում ձեռք է բերվել 33822 տոննա ազոտական, 2645 տոննա ֆոսֆորական և 1619 տոննա կալիումական պարար­տանյութեր: Ընդ որում, ֆոսֆորական և կալիումական պարար­տանյութերը վերջին տարիներին ներկրվում են առաջին անգամ: Պարարտանյութերը վաճառվում են շուկայականից 40-50 %-ով ցածր գներով: Ծրագրով հանրապետության հողօգտագործողներին գյուղական համայնք­ներում տրամա­դրվում է 17 միլիոն 640 հազար լիտր դիզելային վառելանյութ, 1 լիտրը 350 դրամ` շուկայականից 25-26 %-ով ցածր գնով, ներառյալ տեղափոխման ծախսերը: Ծրագրի իրականացմանն է ուղղվել 3 միլիարդ 90 միլիոն դրամ սուբսիդիա:

 

2011 թվականից սկսած զգալի աշխատանքներ են տարվել գյուղա­տնտե­սական գործու­նեություն իրակա­նացնող տնտեսավարողներին մատչելի պայման­ներով վարկերի տրամադրման ուղղու­թյամբ: ՀՀ կառա­վարության կողմից հաս­տատ­­ված «Գյուղա­տնտե­սության ոլոր­տին տրա­մադրվող վարկերի տոկոսա­դրույքների սուբսիդավորման կարգին» համապա­տաս­խան՝ գյուղա­տնտեսու­թյան ոլորտին տրա­մա­դրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսի­դա­վորվել է, իսկ հանրա­պետության առավել կարիքավոր 225 համայնք­ների համար սուբսի­դավորվել է վար­կերի տոկոսա­դրույքի 6 տոկոսային կետը։

 

2011թ. ապրիլից մինչև 2014 թ. հունիսի 30-ն ընկած ժամանա­կա­հատվածում տրա­մադրվել է 62.1 մլրդ դրամի շուրջ 70.7 հազ. վարկ, սուբսիդավորման գումարը նշված ժամանա­կահատվածում կազմել է 1.89 մլրդ դրամ: 2014թ. հունվար-հունիս ամիսներին տրամադրվել է 7.449 մլրդ դրամի 7.7 հազ. վարկ, սուբսիդավորման գումարը կազմել է 362.6 մլն դրամ: Ծրագիրը շարունակվում է, և աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար ներկայումս բանկերը սկսել են վարկերի տրամադրումը:

 

2011-2014 թվականերին, ինչպես նաև ընթացիկ տարում գյուղատնտե­սության ոլորտում դրական տեղաշարժերն արդյունք են նաև մատչելի վարկային ներդրումների։

 

Ընթացիկ տարում շարունակվել են գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման միջոցառումների իրա­կա­նա­ցումը:

 

Մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

 

Նախարարության խորհրդատվական համակարգի մի­ջոցով աջակ­ցություն է ցուցաբերվել գյուղա­տնտեսական գործունեություն իրա­կանացնող կոոպե­րատիվների ձևավորմանը։

 

 

«Համայնքների գյուղա­տնտեսական ռեսուրսների կառավարման և մրցու­նակության» վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 6 մար­զերում ստեղծվել են 90 արոտօգտա­գործողների սպառողական կոոպերա­տիվ­ներ։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշտապես աշխատանքներ է իրա­կանացնում տարբեր երկրների և միջազգային տնտեսական կազմա­կերպությունների հետ բազմակողմանի կապերի հաստատման, դրանց ամրա­պնդման և փոխշահավետ համագործակցության ապահովման ուղղու­թյամբ, որի ընթացքում իրականացվում են տնտեսության ագրարային հատ­վածի զար­գացմանը նպաստող տարբեր ծրագրեր: Հատկապես ցանկանում եմ նշել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ ծրագրերի իրականացումը և օգտվելով առիթից շնորհավորում եմ FAO-ի հայաստանյան գրասենյակի գործունեության տասնամյակի կապակ­ցությամբ:

 

Վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախա­րարությունն արտասահմանյան երկրների համապատասխան նախա­րարու­թյունների հետ կնքել է գյուղատնտեսության բնագավառում համա­գոր­ծակցության 10 համաձայնագիր՝ հասցնելով դրանց թիվը շուրջ 35-ի:

 

Ձեր ուշադրությանը ներկայացվեց գյուղատնտեսության ոլորտում իրա­կանացվող աշխատանքների մի մասը: Իրականում նախարարության գործու­նեության շրջանակներն առավել լայն են և տեղին եմ համարում նշել, որ նախարարության առջև ծառացած խնդիրների լուծման և գործառույթների իրականացման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերում վաստա­կաշատ և ոլորտում բազմափորձ անձնավորություններ:

 

Նախարարությանն իրենց մշտական աջակցությունն են ցուցաբերել հանրա­պետության գյուղատնտեսությունում ընդլայնված գործու­նեություն իրա­կանացնող հասարակական կազմակերպություններ, դրանցից հարկ եմ համարում առանձնացնել Ֆերմերների ազգային միավորումը, Գյուղա­տնտեսական ասոցիացիաների ֆեդե­րացիա իրավա­բանական անձանց միու­թյունը:

 

 Նախարարությունն իր գործու­նեության շրջանակներում համա­գործակցում է գյուղատնտեսության ոլորտի հետ առնչվող այլ կազմա­կեր­պությունների, մասնավորապես արդյունավետ համագործակցություն է ապա­հովում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ:

 

Դեռևս նախորդ տարի գյուղատնտեսության նախարարության և Գյուղա­տնտեսական Դաշինքի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ և օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանն ի նպաստ Հայաստանի գյուղա­տնտեսության կայուն զարգացման:

 

 

Ընդհանրացնելով հարկ եմ համարում նշել, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխա­տանքների հետ մեկտեղ առավել շատ են խնդիրները: Մասնավորապես, առաջիկայում ագրարային ոլորտում քաղա­քականությունն ուղղվելու է հետև­յալ խնդիր­ների լուծմանը.

 

  • Շարունակվելու է առանձնակի ուշադրությունը գյուղատնտեսության հիմնա­կան ռեսուրս­ների, մասնա­վորապես հողային ռեսուրսների, նպա­տակային և արդյունա­վետ օգտագործմանը, ցանքաքա­տարա­ծությունների ավելացմանը:
  • Առաջնահերթ խնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակար­դակի բարձրացումը:
  • Առաջիկա խնդիրների մեջ առանձնանում է տնտեսավարման ձևերի կատա­րելա­գործումը, մասնավորապես գյուղատնտե­սությունում կոոպերա­ցիայի խթանումը:
  • Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակա­բույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնա­բուծու­թյան համա­կարգի զար­գացումը, վերջինիս արդյունքում՝ բարձրորակ սեր­մերով հանրապետության ապա­հովվածության մակարդակի բարձրացումը:
  • Կարևոր է համարվում անասնաբուծության տոհմային գործի կազմա­կերպումը, մաս­նա­վորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործ­ընթա­ցում արդյու­նա­­վետ մեխա­նիզմ­ների և տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև անաս­նաբու­ժական հա­մակարգի կատարե­լագործումը:
  • Կարևորվում է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աս­տիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնար­կումը:
  • Բնական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների բացառման համար հրատապ է համարվում կարկտապաշտպան ցանցա­շերտերի կիրառման տեխնո­լո­գիաների ներդրումը:
  • Ջրապահովվածության մակարդակի բարձրացման, ոռոգման ջրի խնայո­ղության համար անհրաժեշտ է ներտնտեսային ցանցերում կաթիլային ոռոգ­ման տեխնոլոգիաների ներդրումը,
  • Երկրի պարենային հաշվեկշռի բարելավման, սպառողների առող­ջության պահպանման, բուսաբուծական և անասնապահական ծագման արտա­դրա­տեսակների մրցու­նա­կության բարձրացման առումով շարունակվելու է սննդա­մթերքի անվտան­գության համա­կարգի բարելավումը:
  • Կարևորվում են նաև գյուղատնտեսության մեքենայական հավա­քակազմի համալրման խնդիր­ները, որոնց լուծմանը կուղղվեն գյուղա­տնտեսությունը տեխ­նիկական միջոց­ներով ապահովելու տարբեր մատչելի մեխանիզմներ:

 

Եզրափակելով հարկ եմ համարում շեշտադրել այն, որ մեր երկրի գյուղա­տնտեսությունը զար­գացումն ապա­հովում է հայ գյու­ղացու ջանքերի, հմտու­թյունների, աշխա­տասիրության, պետություն-մասնավոր հատված համա­գործա­կցության և պետական աջակցության շնորհիվ։

 

 

Պահն օգտագործելով՝ շնորհավորում եմ գյուղա­տնտե­սության աշխա­տողի օրը և ցանկանում ոլորտի մարդկանց քաջա­ռողջություն, խաղաղ երկինք, բարեկեցություն, առատ բերք ու բարիք:

         Շնորհակալություն:

 

 

Տպել