ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. դեղձի արտահանման ծավալներն ավելացել են
2014-10-14
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 2931 տոննա դեղձ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1954 տոննայով ավելի է։
Նախորդ տարի հոկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանից արտահանվել էր 977 տոննա դեղձ։