Տեղեկատվություն. Մոսկվայում կայանալիք ագրոպարենային տոնավաճառի մասին
2014-09-05
Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում սույն թվականի սեպտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի վերջը գործելու է գյուղատնտեսական տոնավաճառ, որի գործունեության ժամկետը հնարավոր է երկարաձգվի ևս 1-ից 2 ամսով:
Մոսկվայի կառավարությունը հայկական ծագման գյուղատնտեսական ապրանքների տաղավարի համար Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) գլխավոր մուտքի դիմաց տրամադրել է շուրջ 1000 քառ. մետր տարածք, որտեղ, բացառությամբ ալկոհոլային խմիչքների, կարող են ներկայացվել հետևյալ արտադրատեսակները.
- ձուկ, ձկնամթերք,
- պանիր, կաթնամթերք
- մսամթերք, բաստուրմա, սուջուխ
- բանջարեղենային և մրգային պահածոներ, հյութեր
- թարմ պտուղ-բանջարեղեն, չրեր
- հրուշակեղեն,
- հանքային և խմելու ջրեր:
Հայկական տաղավարի տարածքը գտնվում է “ВДНХ”-ի մետրոյի կայարանի մոտակայքում, ինչը կապահովի տոնավաճառի բարձր հաճախելիությունը, քանի որ կոմերցիոն տեսակետից համարվում է ամենագրավիչ տեղերից մեկը: Տոնավաճառն ուղեկցվելու է հայկական համերգային ծրագրերով և մշակութային այլ միջոցառումներով:
Տոնավաճառին մասնակցությունն անվճար է, բացառությամբ՝ էլեկտրասնուցման, ջրամատակարարման, աղբահանության, շուրջօրյա պահակային ծառայության և որոշ այլ ծախսերի:
Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին (+37411) 231 430, (+37495) 960 005 կամ ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանին (+7(903) 755 15 26:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին