ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. պտուղ-բանջարեղենի մթերման և արտահանման ծավալներ

2014-09-05

no_pic5Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով:

 

Հաշվետու շրջանում հանրապետությունից արտահանվել է 1630 տոննա դեղձ, մինչդեռ անցյալ տարվա ողջ ընթացքում արտահանվել էր 977 տոննա: Արտահանման գերակշիռ մասն իրականացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն:

 

Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 1255 տոննա ձմերուկ, ընդ որում, ողջ խմբաքանակի արտահանումն իրականացվել է դեպի Վրաստանի Հանրապետություն: 2013 թվականին ոչ մի կիլոգրամ ձմերուկ հանրապետությունից չի արտահանվել:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել