Ի գիտություն լրագրողների
2014-09-25
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագիրը կրող աշխատաժողովին, որի ընթացքում կներկայացվեն գյուղատնտեսության ոլորտում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և կքննարկվի հետագա համագործակցության ուղղությունները:
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը բոլոր շահագրգիռ կողմերին և բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին իրազեկվածությունը:
Աշխատաժողովը տեղի է ունենալու սույն թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-17:00, Մարիոթ Արմենիա հյուրանոցի Արարատ դահլիճում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին