Անտառային հրդեհների կանխարգելում, հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում

2014-08-29

no_pic52014 թվականի օգոստոսի 28-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում մարզպետարանի շենքում անցկացվեց խորհրդակցություն` «Անտառային հրդեհների կանխարգելում, հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում» թեմայով: Միջոցառման նպատակն էր ուսումնասիրել և գնահատել կազմակերպությունների և համայնքների ղեկավար կազմի հմտություններն ու ունակություններն անտառային հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման և դրանց հետևանքների վերացման գործում, ինչպես նաև ուսումնասիրել մարզի փրկարարական վարչության ու անտառտնտեսությունների կողմից մշակված և մարզպետի կողմից հաստատված «Անտառների հակահրդեհային պահպանության միջոցառումներ» համալիր ծրագրի համապատասխանությունը ստեղծված իրավիճակում: 

Տպել