Անվար ցորենի սորտերը կրճատել են գյուղացու ծախսը

2014-08-13

no_pic5Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Շիրակի մարզում ծանոթացավ արտասահմանից ներկրված ու մարզում անվար եղանակով մշակված աշնանացան ցորենի մի քանի սորտերի բերքատվության ցուցանիշին: Անվար ցորենի մշակությամբ տարիներ շարունակ զբաղվող ֆերմերները գոհ են արդյունքից: Քիչ ժամանակ են ծախսում, վար ու ցանքի ծախսն էլ կրճատվում է:

 

Շիրակի մարզը որպես ռիսկային գոտի հետաքրքրել է սերմարտադրողներին: Հացահատկի «Սիմիթ ՍՆ 64» տեսակի սերմը հողին պահ է տրվել 2013-ի նոյեմբերին: Այսօր արդեն բերքահավաքի ժամանակն է: Բերքատվության ցուցանիշն էլ, ըստ մասնագետի, գոհացնող է: Նոր սորտերի մշակումը Շիրակի մարզի բնակլիմայական պայմաններում իրեն արդարացրել է: 

 

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը խոստացավ աջակցել սերմարտադրողներին, որպեսզի հանրապետությունում զարգանա հացահատիկի մշակությունը և ապահովվի հացահատիկային մշակաբույսերի բերքատվության բարձր ցուցանիշ:

 

 

Տպել