Պարզաբանում

2014-07-11

no_pic5Վերջին օրերին սխալ տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում լոլիկի և սմբուկի ցանքերում նկատվել է անհայտ հիվանդություն՝ նոր վիրուս, որը ոչ միայն վնասում է նշված բույսերին, այլև՝ դրանց պտուղները դարձնում թունավոր և մարդու առողջության համար վտանգավոր:

 

Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միանշանակ վերահաստատում է նախապես ներկայացված կարծիքը, որ Սարդարապատում լոլիկի և սմբուկի դաշտերում տարածում է գտել «Ճրագախոտ» (Заразиха) պարազիտ մոլախոտը:

 

Տեղեկացնում ենք, որ ճրագախոտով վարակված ցանքերում գյուղատնտեսական մշակաբույսերի պտուղներում վնասակար նյութեր չեն կուտակվում և բերքը միանգամայն անվտանգ է սննդի նպատակով օգտագործելու համար:

 

 

Տպել