Անտառային հրդեհների կանխարգելում

2014-07-30

no_pic52014 թվականի հուլիսի 25-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի քաղաքապետարանում անցկացվեց «Անտառային հրդեհների կանխարգելում, հրդեհաշիջման կազմակերպում և հետևանքների վերացում» թեմայով շտաբային վարժանք, որի նպատակն էր պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցության կատարելագործումը արտակարգ իրավիճակների պայմաններում:

 

 Գյուղատնտեսության նախարարությունը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Արագածոտնի մարզի ղեկավարությունը` փոխմարզպետի գլխավորությամբ, փրկարար վարչության պետը և համայնքների ղեկավարները շտաբային վարժանքի ընթացքում ներկայացրեցին մի շարք առաջարկություններ շոգ և հրդեհավտանգ ժամանակաշրջանում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մամուլի և հեռուստատեսության միջոցով տարվող քարոզչական աշխատանքին, ինչպես նաև փոխհամագործակցությանը ու արագ արձագանքմանը հրդեհի ծագման դեպքում:

Տպել