Հրամանատարաշտաբային ուսումնավարժանք

2014-06-07

no_pic5Համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 2014 թվականի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանի, 2014 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքում իրականացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժանք (արտակարգ իրավիճակներում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ մակաբուծային հիվանդությունների կանխարգելում և հետևանքների վերացում թեմայով), որը վարեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գիրշա Բաղիյանը:

 

2014 թվականի հունիսի 6-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում, մարզպետարանի շենքում անցկացվեց ուսումնավարժանքի երկրորդ փուլը, որին մասնակցություն ցուցաբերեցին մարզային ղեկավարությունը, համայքների ղեկավարները, անասնաբույժները: Ուսումնավարժության նպատակն էր արտակարգ իրավիճակների պարագաներում  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ արագ արձագանքումը և համատեղ հաղթահարումը արտակարգ իրավիճակներին: 

Տպել