Գյուղատնտեսության նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ
2013-10-20
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր գյուղաշխարհի եւ գյուղատնտեսության բնագավառի մասնագետների՝ ֆերմերների, գիտնականների ու գործարարների տոնն է։ Սիրելի երկրագործներ, ձեր քրտնաջան աշխատանքի եւ պետական նպատակաուղղված քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտը թեւակոխեց զարգացման նոր միջավայր՝ գյուղն ու գյուղատնտեսությունը, գյուղմթերքի արտադրությունն ու իրացումը ձեր ջանքերով դարձավ մեկ ամուր արժեշթղա։
Դուք եք երկրի կերակրող ձեռքը, և Հայաստան երկրի շնորհակալ հողը միշտ վարձահատույց է լինելու ձեզ՝ օր օրի բարելավելով բոլորիս կյանքի որակը, բարձրացնելով մեր պետության պարենային անվտանգության մակարդակը։ Ես հավատում եմ ձեր ուժերին, մեր հողի զորությանը եւ համոզված եմ, որ այս հողի վրա մենք օր օրի ավելի վստահ և ուժեղ ենք կանգնելու։ Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ շնորհավորում ձեզ`գյուղատնտեսի օրվա կապակցությամբ։ Մաղթում հայ երկրագործին վայել տոկունություն, ուժ, եռանդ և, իհարկե, տոնական տրամադրություն»։