ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարին

2014-05-14


DSC_4425ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հեփփիին։

 

Հանդիպման նպատակը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին ծրագրով Հայաստանի մարզերում իրականացված աշխատանքներին անդրադառնալն ու երկրորդ ծրագրի բանակցային գործընթացին առնչվող հարցերի քննարկումն էր։

 

Պարոն Միշել Հեփփին շնորհավորել է նախարարին վերանշանակվելու կապակցությամբ, մաղթելով նրան արդյունավետ գործունեություն և նշել է, որ ուրախ է առաջիկայում ևս համատեղ աշխատելու հնարավորության համար:

 

Նախարար Սերգո Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, դրական է գնահատել առաջին ծրագրի արդյունավետությունը, նշելով, որ տնտեսված միջոցների հաշվին հնարավոր է եղել 55-ի փոխարեն ծրագիրն իրականացնել հանրապետության 90 համայնքներում, ստեղծելով գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց արդյունքում ավելացել են գյուղացիների եկամուտները, բարելավվել գյուղատնտեսական հումքի իրացման պայմանները, ավելացել գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը:

 

Քննարկման արդյունքում կողմերը կարևորել են ծրագրի շարունակականությունը և երկրորդ փուլի իրականացումը:

 

Քննարկվել են նաև ապահովագրական համակարգի ներդրման, կլիմայի փոփոխություններով պայմանավորված աշխատանքների և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

 

 

Տպել