ՀՀ գյուղատնտեսությունյան նախարարն այցելել է Արմավիրի մարզ

2014-02-20

20.02.2014Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները: Այսօր նա Արմավիրի մարզում էր:

 

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Գեղակերտ համայնքում գտնվող ելակի թաղանթապատ ցանքերում, ծանոթացել մշակության պայմաններին, զրուցել գյուղացիների հետ: Համայնքը հիմնակում զբաղվում է ելակագործությամբ, արդյունքներից հողագործները գոհ են: Իրացման խնդիրներ նույնպես չունեն:

 

Այս տարվա եղանակային պայմանները նույնպես բարձր բերքի երաշիք են տալիս: Իսկ Սերյոժա Առաքելյանի դաշտում ասօր մշակվող բերքը շուկա կհանվի արդեն ապրիլի 20-ին:

 

Գյուղացիների հետ զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է պետական աջակցության ծրագրերին, նշել, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս տարի նույնպես մատչելի գներով գյուղացիական տնտեսությունները կստանան սերմացու, պարարտանյութ և դիզելային վառելիք: Շարունակվում է նաև ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին վարկավորելու քաղաքականությունը: Այս ամենը, ըստ նախարարի, հնարավոր են դարձնում գերազանցել գյուղատնտեսության զարգացման նախորդ տարվա բարձր ցուցանիշները:

 

Օրվա երկրորդ կեսին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, խոսել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների և դրանցից բխող մարզային խնդիրների մասին, այնուհետև լավ աշխատանքի համար մեդալներ ու շնորհակալագրեր հանձնել մարզի գյուղատնտեսության մի շարք առաջավոր աշխատողների:

Տպել