Համագործակցություն գինեգործության զարգացմանը նպաստող ծրագրերում

2014-04-28

DSC_1865ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Վիեննայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Ռայներ Շտեպանին և Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումի գլխավոր տնօրեն, միջազգային փորձագետ Սեպուհ Բաղդոյանին:

 

Պարոն Շտեպանը տեղեկացրեց, որ երկար ժամանակ համագործակցում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հետ և ներկայումս նպատակ ունի իրականացնել Հայաստանի գինեգործության զարգացմանը նպաստող ծրագիր, և, որ նախատեսում է նաև հետագայում Հայաստանում հիմնել գինու ակադեմիա: Որպես առաջին քայլ` նա պատրաստակամություն հայտնեց աջակցել ճանաչողական այցով Հայաստան ժամանող փորձագետների այցի կազմակերպմանը, որի ընթացքում առավել մանրամասն կքննարկվի ծրագրի մշակումն ու իրականացումը:

 

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ևս կարևորեց այդ ծրագրերի իրականացումը և նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում ամեն կերպ կաջակցի այս ծրագիրը կյանքի կոչելու համար, հաշվի առնելով հայկական գինեգործության զարգացման հեռանկարները:

 

Սերգո Կարապետյանը որպես համագործակցության հեռանկարներ ունեցող ուղղություններ կարևորեց կոոպերատիների ձևավորումը, անասնապահությունը և անտառային տնտեսությունը:

 

 

Տպել