Ժամկետանց թունաքիմիկատների գույքագրում

2014-04-16

DSC_9392«Ժամկետանց թունաքիմի­կատ­ների վերացման և կանխարգելման կարողությունների բարելավում` իբրև նախկին Խորհրդային Միության երկրներում չօգտագործված վնասակար քիմիական նյութերի հետ կապված խնդիրների լուծման օրինակ» տարածաշրջանային GCP/RER/040/EC ծրագրի շրջանակներում հանրապետության տարածքում մեկնարկել է ժամկետանց պեստիցիդների և դրանցով աղտոտված տարածքների գույքագրման աշխատանքները: Գույքագրումն իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2014 թվականի ապրիլի 4-ի N 86-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներ` Սանդրա Մալենկապի և Խաթունա Ախալայայի մասնակցությամբ:

Տպել